spot_imgspot_img

Ամերիաբանկի MyInvest-ի միջոցով հնարավոր է բրոքերային հաշիվ բացել ու գրանցվել օնլայն

Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ՝ րոպեների ընթացքում եւ առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության:

Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։

«2022-ի աշնանը MyAmeria բջջային հավելվածում գործարկված MyInvest-ը դինամիկ զարգացող գործիք է, որը շարունակ կատարելագործվում ու մեծացնում է հնարավորությունները: Այն առաջինն է շուկայում, որ մեկ հարթակի միջոցով հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների եւ 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաեւ հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ եւ պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ամերիաբանկից հիշեցնում են, որ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնել եւ խնայողության այլընտրանքային տարբերակներ բացահայտել, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով եւ այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետեւել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաեւ ցանկացած պահի հետեւել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։

Ամերիաբանկը պատրաստել է տեղեկատվական-ուսուցողական հոլովակների շարք այն մարդկանց համար, որոնք նոր են սկսում ուսումնասիրել արժեթղթերի շուկան ու ներդրումային տարբերակները: Շարքի առաջին հոլովակը` հղումով:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...