spot_imgspot_imgspot_imgspot_img

Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-Սեբաստիայում

Զորավար Անդրանիկի փողոց 40/7 հասցեում տեղի ունեցավ Ամիօ բանկի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը։

Մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հաշիվների բացում և սպասարկում, վճարային քարտեր, վարկեր, ավանդներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական ծառայություններ։

Նոր մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է հաճախորդներին ավելի մոտ լինելու, բանկային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և որակյալ սպասարկում ապահովելու ուղղությամբ։

Ինչպես իր խոսքում նշեց Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը․ «Այսօր, երբ բանկային ծառայություններն ավելի ու ավելի թվային են դառնում, մարդկային շփումը, վստահությունն ու հոգատարությունը մեզ համար շարունակում են մնալ առաջնահերթություն։ Մեր առաքելությունն է հասկանալ հաճախորդների նպատակները և լինել նրանց կողքին՝ որպես վստահելի գործընկեր, ով լսում, հասկանում և հոգ է տանում»։

Ամիօ բանկը շարունակելու է զարգացնել իր մասնաճյուղային ցանցն ու թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից բանկային ծառայություններ և անհատական մոտեցում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...