spot_imgspot_imgspot_img

Նախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր

Նախորդ՝ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի տրանշը շուրջ 30 ժամում հաջողությամբ տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային նոր հնարավորություն։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի նոր տրանշ՝ առաջարկելով ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու պարզ և հասանելի հնարավորություն։

Թողարկման պայմաններն են՝

  • թողարկման ծավալ՝ 2 մլրդ ՀՀ դրամ,
  • արժեթղթերի քանակ՝ 20,000 հատ,
  • մեկ արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,
  • տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%,
  • արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ կիսամյակային,
  • շրջանառության ժամկետ՝ 36 ամիս։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։ Գործընթացը թվային է և հնարավորություն է տալիս ներդրում կատարել ընդամենը մի քանի քայլով։

Պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ օրենքով սահմանված կարգով և չափով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 22.07.2026 թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Փաստաթղթերի թղթային տարբերակները հասանելի են նաև Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։

Պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...