spot_imgspot_imgspot_imgspot_img

ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտ. ի՞նչ կանեն ներդրողները դոլարի կամ բիթքոինի հետ 

Բիթքոինը կարող է հայտնվել ամենապահանջված ակտիվների եռյակում՝ ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի դեպքում կապիտալը խնայելու նպատակով:

Bloomberg-ի ուսումնասիրության համաձայն՝ ոսկին, ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերը և բիթքոինը կդառնան ներդրումների հիմնական ակտիվները, եթե ԱՄՆ-ն չկարողանա բարձրացնել պետական պարտքի վերին շեմը և դեֆոլտ հայտարարի։

Միաժամանակ ներդրողների ավելի քան 50%-ը պատրաստ է գնել ոսկի, եթե ԱՄՆ կառավարությունը չկարողանա խուսափել դեֆոլտից։ Պրոֆեսիոնալ ներդրողների հարցվածների մոտ 8%-ը և մանրածախ ներդրողների հարցվածների 11%-ը նշել են, որ ավելի պատրաստակամ կլինեն գնել բիթքոին (BTC), որը հաճախ անվանում են թվային ոսկի:

Դոլարը որպես պաշտպանական ակտիվ հայտնվել է չորրորդ տեղում։ ԱՄՆ-ի դեֆոլտի դեպքում շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների գրեթե 9%-ը և մանրածախ ներդրողների 10%-ը հավատարիմ կմնան ԱՄՆ արժույթին

Այսպիսով, բիթքոինն ապացուցել է, որ կրիպտոն ավելի հայտնի ներդրումային տարբերակ է՝ համեմատած ԱՄՆ դոլարի, ճապոնական իենի կամ շվեյցարական ֆրանկի հետ:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...