Andreessen Horowitz խոշորագույն հիմնադրամը գրասենյակ կբացի Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում Web3 ստարտափներին ֆինանսավորելու համար:
A16z եվրոպական մասնաճյուղի գլխամասային գրասնյակը տեղակայված կլինի Լոնդոնում: Ընկերությունը կգլխավորի Andreessen Horowitz-ի գլխավոր գործընկեր Շրիրամ Կրիշնանը, ով նախկինում Twitter-ում հանդես էր գալիս որպես Իլոն Մասկի խորհրդական:
Արդեն 2024 թվականին a16z-ը նախատեսում է կազմակերպել կրիպտոաքսելերատոր ծրագիր ստարտափների համար՝ համագործակցելով Մեծ Բրիտանիայի կառավարության և երկրի մի շարք խոշոր համալսարանների հետ։





