Ant International թվային վճարումների և ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունը ներգրավել է մոտ 1.2 միլիարդ դոլար Series A ֆինանսավորման շրջափուլում։
Ֆինանսավորման շրջափուլին մասնակցել են ընկերության գործող ներդրողները, այդ թվում՝ Ant Group-ը և Alibaba Group-ը, ինչպես նաև մի շարք միջազգային ներդրումային կազմակերպություններ։ 2024թ.-ից անկախ գործունեություն իրականացնող Ant International-ը ներկայումս սպասարկում է ավելի քան 150 միլիոն վաճառողների և նրանց կապում է ավելի քան 2 միլիարդ օգտահաշիվների հետ Ասիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում։
Ընկերությունն իր ծառայությունները մատուցում է չորս հիմնական բիզնես ուղղություններով՝ Alipay+-ով, Antom-ով, WorldFirst-ով և Bettr-ով՝ առաջարկելով արհեստական բանականությամբ աշխատող վճարային, գանձապետական, վարկային և միջազգային առևտրի լուծումներ։
Ant International-ը նշել է, որ ներգրավված միջոցները կուղղվեն գլոբալ ընդլայնման արագացմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ու խոշոր ընկերությունների համար վճարումների, հաշիվների կառավարման և այլ ֆինանսական ծառայությունների զարգացմանը:





