spot_imgspot_img

Anthropic-ը թողարկել է Claude 3.5` AI ամենահզոր մոդելը

Anthropic-ը թողարկել է AI հզոր մոդելը՝ Claude 3.5 Sonnet: Այս նեյրոնային ցանցը կարող է համապատասխանել կամ նույնիսկ գերազանցել OpenAI-ի GPT-4o-ի և Google-ի Gemini-ի հնարավորությունները: Ընդ որում, մշակողների տեսանկյունից, թարմացված տարբերակը հինգ անգամ ավելի մատչելի է, նշում է Reuters-ը։

Մշակողները պնդում են, որ Claude 3.5 Sonnet-ը հարմարեցված կլինի կոդ գրելու և թարգմանելու, բազմաքայլ աշխատանքային հոսքերի մշակման, դիագրամների ու գրաֆիկների մեկնաբանման համար: Նոր նեյրոնային ցանցն այժմ ստանդարտ է Claude chatbot-ի համար և հասանելի է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար օգտագործողների համար:

Anthropic ստարտափն ամենահայտնիներից է արհեստական ​​բանականության ոլորտում։ Այն հիմնադրել է OpenAI-ի նախկին աշխատակիցը: Նախորդ տարվա ընթացքում ընկերությունը հավաքել է մոտ $7,3 միլիարդ, իսկ 2024 թվականի մարտին Anthropic-ը թողարկել է Claude 3-ը, որը բաղկացած է երեք մոդելից՝ Opus, Sonnet և Haiku:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...