spot_imgspot_imgspot_img

Anthropic-ը գործարկել է ֆինանսական խորհրդատուների համար նախատեսված Claude-ը

Anthropic-ը գործարկել է Claude for Financial Advisors հարթակը՝ մի շարք ինտեգրացիաներով և աշխատանքային գործիքներով, որոնք նախատեսված են ֆինանսական խորհրդատուների առօրյա աշխատանքը, այդ թվում՝ հետազոտությունները, հանդիպումների նախապատրաստումը և փաստաթղթավորումն ավտոմատացնելու համար։

Հարթակը կապում է Claude-ը CRM (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում) հարթակներին, ինչպես նաև պորտֆելների վերաբերյալ հաշվետվությունների, ֆինանսական պլանավորման և ժառանգության պլանավորման գործիքներին։ Դրանց թվում են՝ BlackRock-ի, Charles Schwab-ի, Envestnet-ի, iCapital-ի և Vanguard-ի լուծումները։

Այն առաջարկում է նաև աշխատանքային տարբեր հմտություններ՝ ֆինանսական խորհրդատուների աշխատանքի տարբեր փուլերի ու առաջադրանքների համար։ Դրանց թվում են՝ նոր խորհրդատուների աշխատանքի ընդունումն ու ներգրավումը, կանոնակարգային համապատասխանության և արհեստական բանականության վերաբերյալ կարգավորումները, պորտֆելների վերաբալանսավորման վերանայումները, հանդիպումներից հետո գրառումների և հետագա քայլերի պատրաստումը, ինչպես նաև այլընտրանքային ներդրումների վերաբերյալ համառոտ տեղեկատվության պատրաստումը։ Խորհրդատուները կարող են անմիջապես կիրառել թվարկված պատրաստի լուծումները կամ ադապտացնել դրանք իրենց ընկերությունների գործընթացներին և ոճին։ 

Գործիքները նախատեսված են տեղեկատվություն հավաքելու և ամփոփելու, ինչպես նաև հաճախորդների համար հաղորդագրությունների ու այլ նյութերի նախապատրաստմանն աջակցելու համար։ Դրանք ընդլայնում են Anthropic-ի կողմից տարեսկզբին ներկայացված 10 պատրաստի գործակալային ձևանմուշների հնարավորությունները. նշված ձևանմուշներն ուղղված էին ֆինանսական ոլորտի ժամանակատար աշխատանքների ավտոմատացմանը։

Anthropic-ը ֆինանսական ոլորտի հաճախորդների համար մրցակցում է OpenAI-ի հետ։ Նախորդ շաբաթ OpenAI-ը գործարկել է ChatGPT-ի առանձին տարբերակը ֆինանսական ընկերությունների համար։ Այն նախատեսված է հետազոտությունների, մոդելների և հաճախորդների համար անհատականացված նյութերի մշակման համար։ Ընկերությունն ավելի վաղ նաև ներկայացրել էր ներդրումային ոլորտին առնչվող գործիքներ իր Codex կոդավորման գործակալի համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...