spot_imgspot_imgspot_img

Anthropic-ը թողարկել է Sonnet 5.5 ԱԲ մոդելը

Anthropic-ը թողարկել է Sonnet 5.5-ը՝ իր միջին դասի ԱԲ մոդելի նոր տարբերակը՝ այն ներկայացնելով որպես ավելի արագ և մատչելի աշխատանքային օգնական։ Ընկերության խոսքով՝ մոդելը նախատեսված է ամենօրյա առաջադրանքների, այդ թվում՝ կոդավորման և գրասենյակային փաստաթղթերի ստեղծման համար։

Sonnet 5.5-ը հաջորդում է մոտ երեք ամիս առաջ ներկայացված Sonnet 5-ին, որի հիմնական կենտրոնացումը գործակալային համակարգերի արդյունավետ և մատչելի ներդրման վրա էր։ Նոր մոդելի դեպքում Anthropic-ը շեշտը դրել է արագության և օպերացիոն ծախսերի նվազեցման վրա՝ նշելով, որ Sonnet 5.5-ը նախորդից 30%-ով ավելի արագ է և ավելի արդյունավետորեն է օգտագործում թոքենները։

Anthropic-ի մոդելների շարքում Sonnet-ը զիջում է ավելի հզոր Opus մոդելին, սակայն ընկերությունը նշել է, որ որոշ իրավիճակներում Sonnet 5.5-ը կարող է ավելի արդյունավետ լինել։ Մասնավորապես, ընկերության թեստերի համաձայն՝ Sonnet 5.5-ը գործակալային կոդավորման հարցում ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս, ինչը Anthropic-ը մասամբ կապում է մոդելի՝ միաժամանակ մի քանի գործակալ գործարկելու և ծախսերի սահմանաչափերը պահելու կարողության հետ։

Anthropic-ը նաև նշել է, որ Sonnet 5.5-ն ունի կիբեռանվտանգության առաջադեմ հնարավորություններ, որոնք համադրելի են Opus 5-ի հնարավորությունների հետ։ Արդյունքում, այն կլինի Sonnet շարքի առաջին մոդելը, որի նկատմամբ կկիրառվեն կիբեռանվտանգության նույն միջոցառումները, ինչ Fable-ի և Opus-ի դեպքում։ Ընկերությունը նաև առաջիկա շաբաթներին նախատեսում է թողարկել իր ամենափոքր մոդելի՝ Haiku-ի նոր տարբերակը։

Sonnet 5.5-ի թողարկումը տեղի է ունենում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից նոր ԱԲ մոդելների գործարկումների ակտիվ շրջանում։ Անցած շաբաթ OpenAI-ը թողարկել է մի քանի նոր մոդելներ, այդ թվում՝ իր միջին և մատչելի դասերի մոդելների թարմացված տարբերակները, իսկ Meta-ն հայտարարել է նոր մոդելի մասին, որն ընկերությունը նախատեսում է օգտագործել իր խելացի ակնոցների սպասվելիք գործառույթներից մեկի համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...