Apple-ը շնորհանդեսի օր է հայտարարել 2024 թվականի մայիսի 7-ին, որն առցանց և ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Apple-ի կայքում, ինչպես նաև ընկերության պաշտոնական YouTube-ի ալիքում մայիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։
iPad Pro-ն կունենա Apple M3 չիպ և 11 և 13,1 դյույմանոց OLED էկրան՝ ավելի նեղ շրջանակներով: Ըստ լուրերի՝ նոր iPad Air-ը կստանա M2 չիպ։
Ակնկալվում է, նաև, որ այս տարի Air շարքին կմիանա նաև Mini-LED տեխնոլոգիայով նոր 12,9 դյույմանոց մոդելը, որը նման է iPad Pro M2-ին՝ նմանատիպ չիպով և էկրանով: Հիմնական 10,9 դյույմանոց iPad Air-ը հավանաբար կպահպանի IPS էկրանի տեխնոլոգիան:
Սպասվում է նաև նոր Apple Pencil և Magic ստեղնաշար՝ ալյումինե կորպուսով և ավելի մեծ trackpad-ով:
2024 թվականի հունիսի 10-ից 14-ը Apple-ը կանցկացնի իր ամենամյա մշակողների կոնֆերանսը WWDC, որտեղ, ամենայն հավանականությամբ, կխոսի AI ծառայությունների զարգացման ծրագրերի մասին։





