spot_imgspot_imgspot_img

Apple-ը WWDC-ում կհայտարարի OpenAI-ի հետ համագործակցության մասին

Ակնկալվում է, որ ընկերությունները հունիսի 10-ին կայանալիք WWDC-ում (Ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանս) կհայտարարեն AI-ի առանձնահատկությունների ինտեգրման մասին Apple-ի սպառողական սարքերում:

Ըստ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի՝ Apple-ը և OpenAI-ը «պատրաստում են կարևոր հայտարարություն անել WWDC-ում իրենց համագործակցության մասին»: Լրագրողը հավելել է նաև, որ OpenAI-ն այժմ գնահատում է առկա ռեսուրսների կարողությունը՝ համոզվելու համար, որ ենթակառուցվածքը կարող է հաղթահարել iPhone-ի սեփականատերերի հոսքը։

Այսպիսով, Apple-ը նախատեսում է ինտեգրել AI-ի վրա հիմնված գործառույթները ոչ միայն սպառողական սարքերում, այլ նաև ամպային ենթակառուցվածքի միջոցով։ Նախկինում լրատվամիջոցները գրում էին, որ ընկերությունները գտնվում են համագործակցության բանակցությունների վերջնական փուլում։ Ծրագրերը ներառում են աջակցության իրականացում ChatGPT չաթբոտի համար iOS 18-ում:

Հաղորդվում էր նաև, որ Apple-ը զուգահեռ բանակցություններ է վարում Google-ի հետ Gemini-ի ինտեգրման շուրջ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...