Apple-ը գաղտնի փորձարկում է արհեստական բանականությունը, որպեսզի թողարկի սեփական համակարգը։ Այն կկոչվի Ajax։
Bloomberg-ի աղբյուրների համաձայն Ajax-ը կառուցված է Google Jax մեքենայական ուսուցման շրջանակի հիման վրա և ձևավորվել է չաթբոտի հիմքը, որը մշակողների շրջանում կոչվում է Apple GPT։
Բացի այդ, Bloomberg-ի զրուցակիցները պնդում են, որ վերջին ամիսներին Apple-ն ակտիվորեն աշխատում է AI-ի ուղղությամբ։ Նախագծում աշխատում են մի քանի թիմեր, որոնք, ի թիվս այլ գործերի, մտածում են տեխնոլոգիայի հետ կապված օգտատերերի գաղտնիության պաշտպանության խնդիրների մասին:
Apple-ն առայժմ չի պատրաստվում հանրայնացնել իր նոր պրոդուկտը։ Այժմ այն օգտագործում են ընկերության աշխատակիցների սահմանափակ շրջանակակ, ովքեր ունեն հատուկ մուտք:





