spot_imgspot_img

Apricot Capital-ը հատուկ ԶԼՄ-երի համար կազմակերպերել էր «Ներդրումներ. Ինչ, որտեղ, երբ և ինչպես» թեմայով դասընթաց

Հայաստանյան Apricot Capital լիցենզավորված ներդրումային ընկերությունը Ֆինանսական գրագիտության բարձրացման և Հայաստանում ներդրումային մաշկույթի զարգացմանն ուղղված դասընթաց էր կազմակերպել՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում։ Բայց այս պրակտիկան Հայաստանում դեռևս այնքան էլ զարգացած չէ, պատճառը, հիմնականում, թերի իրազեկված լինելն է։ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի խոսքով՝ իրազեկվածության բարձրացման գործում շատ կարևոր է նաև ԶԼՄ-ների, մեդիայի աշախատանքն ու ներգրավածությունը.

«Apricot Capital-ի նպատակներից մեկն է տարածել ու հասանելի դարձնել ներդրումային գործիքներն ու ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ինքնուրույն կատարել ներդրումներ և արդյունավետ կառավարել իրենց խնայողությունները։ Եվ իրազեկվածության համատեքստում շատ կարևոր է ԶԼՄ-երի դերը։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք նախաձեռնել այս դասընթացը, կիսվել հետաքրքիր տեղեկատվությամբ ու, իհարկե, լսել նաև լրագրողների կարծիքը՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել միասին, ինչպես կարող ենք համագործակցել վերը նշված նպատակներին հասնելու համար»։

Վաչիկ Գևորգյանը խոսեց, թե ինչ դիրքում է Հայաստանը ներդրումային քարտեզում, պատմեց առաջատար ներդրումային շուկաների, երկրների և ընկերությունների մասին, կիսվեց՝ ինչ միտումներ կան դաշտում և անդրադարձավ վերջին շրջանում մեծապես քննարկվող ֆինթեքի ոլորտին, թվային փոխակերպման միտումներին և դրանց ազդեցությանը ներդրումներին վրա։

Apricot Capital ընկերության հաշվի կառավարիչ Տաթևիկ Կարապետյանը ներկայցրեց, թե ինչ տարածված միֆեր կան ներդրումների վերաբերյալ, ինչ ռիսկեր ու հնարավորություններ, և թե ինչպես արդյունավետ կառավարել սեփական միջոցներն ու կատարել գրագետ ներդրումներ։

Apricot Capital-ի պրոդուկտի ղեկավար Ռուզաննա Կիրակոսյանը հանգամանալից պատմեց, թե ինչ է  Apricot Capital բջջային հավելվածը, ինչպես է աշխատում և ինչպես օգտվել դրանից, ինչպես նաև խոսեց մեծ տարածում ունեցող մարժային առևտրի մասին։ Նա նաև անդրադարձավ մեր օրերում կարևոր թեմաներից մեդիագրագիտությանը, և նշեց, թե ինչ աղբյուրներից կարելի է օգտվել ֆինանսական ոլորտի մասին հավաստի տեղեկություն ստանալու համար։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն էին ստացել Apricot Capital հավելվածում ունենալ Demo օգտահաշիվ և վիտուալ գումար՝ սեփական փորձով ներդրումներ կատարելու, արժեքթեր ձեռք բերելու շուկայի նորություններին ծանոթանալու համար։

Լրագրողները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը ներդրումային ոլորտի մասին, քննարկեցին, թե ինչպես կարելի է բարձրացնել իրազեկվածությունն ու ինչը կարող է նպաստել, որ մեդիա հանրույթն ավելի հետաքրքրված լինի դաշտում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ։ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը նաև նշեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու և ներգրավելու են ավելի մեծ լսարաններ ու մասնագետներ՝ ոլորտի մասին ավելի հաճախ խոսելու և միջազգային միտումների զարգացմանը համընթաց քայլելու համար։

Դասընթացի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցեցին փոքրիկ քուիզի՝ ստուգելու ստացած գիտելիքներն ու ստացան անակնկալ նվերներ։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...