spot_imgspot_img

Արագ վարկեր. ինչպե՞ս են ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում վարկերի տրամադրման գործընթացի վրա

Նորագույն տեխնոլոգիաների մուտքը մշտապես զարգացող ֆինանսական ոլորտում մեծապես փոխել է հաճախորդների վարկեր ստանալու ընկալումը և հնարավորությունները: Վերջին տարիներին տեղի ունեցող արագ զարգացումներից մեկն էլ արագ և ակնթարթային վարկեր ձեռք բերելու հնարավորությունն է: Առաջատար տեխնոլոգիաների ներմուծումը, որոնց թվում են արհեստական բանականությունը, տվյալների վերլուծությունը կամ մեքենայական ուսուցումը (Machine Learning), հեշտացրել են վարկեր ստանալու գործընթացը՝ դառնալով հասանելի հանրության ավելի լայն շրջանակների:

Այժմ տեղական և միջազգային բանկերի մեծամասնությունը առաջարկում է գերարագ վարկեր, որոնք հաշված րոպեների ընթացքում հաստատվում են և փոխանցվում անհրաժեշտ հաշվեհամարին: Այս տեսակի վարկերը չեն պահանջում երաշխավոր, հավելյալ փաստաթղթեր կամ անձի ֆիզիկական ներկայությունը բանկի որևէ մասնաճյուղում:

Միասին փորձենք հասկանալ, թե տեխնոլոգիաները որքանով են կարողացել փոխել մեր պատկերացումները վարկ ստանալու մասին և իմանալ ավելին տրամադրման գործընթացի վերաբերյալ:

Ինչու՞ է սկիզբ առել արագ վարկերի գաղափարը

Վարկ ստանալը մշտապես եղել է ժամանակատար գործընթաց, որը շատ հաճախ իրենից ենթադրում էր հսկայական ծավալի փաստաթղթեր, երկար ձգվող հաստատման և տրամադրման ժամանակահատված և այլն: Սակայն ակնթարթային վարկերը եկել են փոխելու այս պատկերացումները՝ ապահովելով արագ, արդյունավետ և անխափան տրամադրման գործընթաց հաշված րոպեների ընթացքում:

Ներկայումս հաճախորդները նախընտրում են բանկային ծառայությունների այնպիսի տարբերակներ, որոնք հնարավոր է իրականացնել սմարթֆոնների միջոցով՝ առանց վատնելու թերևս ամենաթանկը՝ ժամանակը: Այդ իսկ պատճառով Հայաստանում ակնթարթային վարկեր տրամադրող բանկերը, ինչպիսին է Evocabank-ը, առաջատար դիրք են զբաղեցնում շուկայում: Առաջարկելով լավագույն փորձառությունը իր հաճախորդներին՝ Evocabank-ը ներկայացնում է Action վարկատեսակը, որը հնարավոր է ստանալ նորարարական EvocaTOUCH հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում՝ պարզապես ձեռքի տակ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ, սմարթֆոն և սոցիալական քարտ: Action online վարկ հնարավոր է ստանալ 24/7 ցանկացած վայրից, որն էլ ավելի արագ և հարմարավետ է դարձնում ողջ գործընթացը:

Ժամանակակից տեխնոլոգիաների դերը

Ինչպես արդեն նշեցինք, նորարարական տեխնոլոգիաները հանդիսանում են բանկային ծառայություններով հետաքրքրվելու աճի հիմնական պատճառներից մեկը՝ լինելով ապահով, արագ և հասանելի հարթակ թվային տիրույթում: Կիրառելով առաջատար տեխնոլոգիաներն ու հասանելի գործիքակազմը՝ բանկերը հնարավորություն են ստանում ավտոմատացնել և պարզեցնել մի շարք գործողություններ, ինչպիսիք են վարկի հաստատումը, տվյալների ստուգումը, տրամադրումը և տարբեր այլ ասպեկտներ:

Արհեստական բանականությունն (AI) ու մեքենայական ուսուցումը (machine learning) լայն կիրառություն ունեն օնլայն վարկերի տրամադրման գործընթացում: Այս տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է կարճ ժամանակում վերլուծել մեծ ծավալի տվյալներ, որոնց թվում են վարկային միավորները, եկամտի չափը, ծախսերը և այլ չափանիշներ, որոնք թույլ են տալիս արագ և ճշգրիտ գնահատել վարկառուի վարկունակությունը:

Մյուս կողմից, մեքենայական ուսուցման (machine learning) մոդելների կիրառման շնորհիվ, հնարավոր է դառնում բարձրացնել ռիսկերի կառավարման և խարդախությունների հայտնաբերման հնարավորությունները:

Որո՞նք են արագ վարկերի առավելությունները վարկառուի տեսանկյունից

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով արագ վարկերի տրամադրումը վարկառուներին առաջարկում է մի շարք առավելություններ:

  • Արագություն և հարմարավետություն. Օնլայն վարկերը հաճախորդներին հնարավորություն են տալիս ունենալ արագ հասանելիություն ֆինանսական միջոցներին՝ խնայելով ֆիզիկապես բանկ այցելելիս ծախսվող ժամանակը, միջոցները և հավելյալ թղթաբանությունը: Այժմ ավտոմատացված համակարգերի միջոցով հնարավոր է դիմել արագ օնլայն վարկի համար ցանկացած ժամի, ցանկացած տեղից՝ վայելելով տան և սմարթֆոնի հարմարավետությունը:
  • Հասանելիություն. Շատ հաճախ արագ վարկերը հասանելի են ավելի լայն շրջանակի, որոնց թվում կարող են հանդիպել ոչ իդեալական կամ սահմանափակ վարկային պատմություն ունեցող վարկառուներ: Տվյալների ստուգման այլընտրանքային աղբյուրների և ռիսկերի գնահատման առաջադեմ մեթոդների կիրառմամբ հնարավոր է վարկեր տրամադրել ավելի շատ դիմորդների՝ նպաստելով ֆինանսական միջոցների և կապիտալի ավելի լայն հասանելիությանը:
  • Ճկունություն. Արագ վարկերը ավելի ճկուն են համարվում վարկի սահմանաչափերի, մարման տարբերակների, տոկոսադրույքների և փոխառության պայմանների առումով: Օրինակ՝ որպես նորարար և առաջադեմ ծառայություններ մատուցող բանկ՝ Evoca-ի Action արագ վարկատեսակը կարող է տրամադրել մինչև 10 մլն դրամ վարկ մինչև 60 ամիս մարման ժամկետով: EvocaTOUCH-ի շնորհիվ էլ ողջ գործընթացը արագ է, պարզ, հեշտ և, իհարկե, անսահման արագ:

Վստահաբար կարելի է ասել, որ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վարկերի տրամադրման գործընթացն ամբողջովին վերափոխվել է: Հետագա բոլոր նորամուծությունները բանկային ոլորտը կդարձնեն էլ ավելի հասանելի և հարմարավետ՝ առաջարկելով մի շարք առաջադեմ ծառայություններ, որոնցից մեկն էլ արագ օնլայն վարկերի տրամադրումն է: Մնում է միայն ուշադիր հետևել նորություններին, լինել տեղեկացված և վայելել հեշտ ու արագ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...