spot_imgspot_imgspot_imgspot_img

ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր

ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ից մինչև հունիսի 26-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

Քանակը՝ 200 հազար հատ

Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:

ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանի խոսքով պարտատոմսերի մեջ ներդրումը շահեկան է, քանի որ պարտատոմսերն ունեն բարձր իրացվելիություն ու ցանկացած պահի կարող են վաճառվել երկրորդային շուկայում բանկի կամ այլ բրոքերի միջոցով։ Ավելին, նոր հաճախորդների համար ԱՄՆ դոլարով բանկային հաշիվները կբացվեն՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև արժեթղթերի (դեպո) հաշիվներ՝ առանց պահպանման վճարի։

ԱրարատԲանկի 27-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2023թ․-ի սեպտեմբերի 6-ին:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակել է Երևանի պետական...