spot_imgspot_imgspot_img

Հայաստանը դառնում է ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքային հանգույցներից մեկը․ Bloomberg

Nvidia ընկերության տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների մշակման կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանը վերածվում է արհեստական բանականության ամերիկյան ենթակառուցվածքային հաբի։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Պարբերականի տեղեկություններով՝ օգոստոսին ամերիկյան «Firebird» ստարտափը տվյալների կենտրոն է շահագործման հանձնել Հրազդան քաղաքում, որը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա։ Սպասվում է, որ մինչև 2027 թվականի վերջը օբյեկտի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, իսկ դրա տեխնիկական հիմքը կկազմեն ամերիկյան «Nvidia» ընկերության ավելի քան 70 հազար առաջատար չիպերը։ Նշվում է նաև, որ կենտրոնի ռեսուրսների 20%-ը ամրագրված է երկրի ներքին կարիքների համար, իսկ մնացած 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին։ «Firebird» ստարտափից հայտնել են, որ Հրազդանի տվյալների կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր հաշվարկային կլաստերը և խոշորագույններից մեկը Եվրոպայում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «The Wall Street Journal»-ը, Վաշինգտոնը «Nvidia»-ի ԱԲ չիպերի արտահանման թույլտվությունն օգտագործել է որպես դիվանագիտական գործիք․ Միացյալ Նահանգներն ակնկալում էր, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական խորացող համագործակցությունը Երևանին դրդելու է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել Բաքվի հետ խաղաղության բանակցություններում։

«Nvidia»-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, գրաֆիկական պրոցեսորների և այլ չիպերի մշակող, որը հիմնադրվել է 1993 թվականին։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սանտա Կլարա քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ): Ընկերության մշակումները լայն տարածում են գտել արհեստական բանականության, տեսախաղերի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում։

News.am

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...