Հայաստանյան շուկայում գործարկվել է նոր թվային հարթակ՝ Armenian Financial Marketplace (AFM), որի նպատակն է պարզեցնել և առավելագույնս թափանցիկ դարձնել ֆինանսական ծառայությունների ընտրությունը։ Այժմ օգտատերերը ստիպված չեն ինքնուրույն ուսումնասիրել բանկերի կայքերը, AFM-ի թիմը հավաքագրել է բոլոր կարևոր առաջարկները և ամեն օր թարմացնում է տվյալները։
Ի՞նչ է AFM-ը
AFM հարթակը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել, համեմատել և վերլուծել Հայաստանում հասանելի բանկային ծառայությունները, նույնիսկ եթե օգտատերը ֆինանսական եզրույթներին ծանոթ չէ։ Այս պահին ներկայացված են բոլոր բանկերի առաջարկները 7 կատեգորիայում՝
- Ավանդներ
- Հիփոթեքային վարկեր
- Սպառողական վարկեր
- Կրեդիտային քարտեր
- Դեբետային քարտեր
- Ոսկու գրավով վարկեր
- Ուսանողական վարկեր
Թափանցիկություն, շահավետություն, հարմարություն
Հարթակը ցույց է տալիս ոչ միայն տոկոսադրույքներն, այլ նաև հաշվում է պրոդուկտի ամբողջական արժեքը՝ ներառյալ բոլոր միջնորդավճարները, բոնուսները, մարման պայմանները և ակցիաները։ Շնորհիվ ճկուն ֆիլտրերի և համեմատման գործիքի՝ հնարավոր է մի քանի րոպեում գտնել այն առաջարկները, որոնք չունեն միջնորդավճարներ, առաջարկում են բոնուսներ կամ ունեն հատուկ պայմաններ։
Հատուկ ուշադրություն է դարձված հիփոթեքային վարկերին։ AFM-ը ցույց է տալիս բոլոր տոկոսադրույքները, ներառյալ պետական սուբսիդավորմամբ ծրագրերն, ինչի շնորհիվ օգտատերը կարող է հաշվել գերավճարը և գտնել լավագույն պայմաններն առանց բանկ այցելելու։
«Մենք ստեղծել ենք AFM–ը որպես գործիք, որը ծառայում է սովորական օգտատիրոջը՝ ցույց է տալիս բոլոր բանկային առաջարկները մեկ վայրում և օգնում է կշռադատված ֆինանսական որոշում կայացնել։ Մեր նպատակն է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ կարողանա մի քանի րոպեում գտնել իր համար առավել շահավետ տարբերակը՝
առանց զանգերի, երկար խորհրդատվությունների և բանկերի մասնաճյուղեր այցելելու», — նշեց AFM–ի մարքեթինգի տնօրեն Սաթի Ավագյանը։
AFM հարթակը նախատեսված է բոլորի համար՝ ուսանողից մինչև ձեռնարկատեր, բազմազավակ ընտանիքից մինչև ներդրող։ Բացի այդ, մենք պարբերաբար հրապարակում ենք փորձագիտական հոդվածներ և ուղեցույցներ, որտեղ առաջարկում ենք ճկուն լուծումներ կյանքի տարբեր իրավիճակների համար, օրինակ՝ ինչպես վերցնել հիփոթեք առանց գերավճարների, ինչպես առավել շահավետ ավանդ ընտրել, ինչպես ձևակերպել վարկ առանց ավելորդ ռիսկերի և այլն։
Բոլոր նյութերը հասանելի են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Ինչո՞վ է AFM-ը տարբերվում շուկայում առկա այլ ծառայություններից
Այստեղ կգտնեք․
- Հայաստանում գործող բոլոր բանկերը՝ մեկ հարթակում
- Միայն պաշտոնական պայմաններ՝ առանց թաքնված վճարների
- Տվյալների օրական թարմացում
- Պրոդուկտների շահավետության վարկանիշներ
- Երեք լեզվով ինտերֆեյս՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ինչո՞ւ է դա կարևոր
Ֆինանսական գրագիտության նկատմամբ աճող հետաքրքրության և թափանցիկության պահանջարկի պայմաններում AFM-ը կարևոր քայլ է դեպի Հայաստանում առավել հասուն և հաճախորդակենտրոն բանկային շուկա։ Սա պարզապես հարթակ չէ, այլ փորձ է փոխելու ֆինանսական ծառայությունների ընտրության մոտեցումը։ Հասկանալի է, թափանցիկ և հարմար՝ մեկ քլիքով։





