spot_imgspot_img

Հայկական inoRain-ը հաղթել է GITI 2023-ի «Լավագույն կոմպլեքս լուծումներ» անվանակարգում

Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է InoRain-ը։

Համաժողվի շրջանակներում ընկերությունը ներկայացրել է իր Codifyer և InoRain OTT լուծումները:

InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում ոլորտում տարբեր ուղղվածությամբ բիզնեսների համար։ Դրանք կհետաքրքրեն հատկապես հյուրանոցներին, ինտերնետ պրովայդերներին, ինֆլուենսերներին ու բլոգերներին:

Inorain fintech

Այս լուծումները ամբողջապես ավտոմատացնում են հյուրանոցային համակարգեր, ինտերնետ պրովայդերների համար բիզնեսի ընդյալնումը դարձնում ավելի արագ ու վստահելի, իսկ ինֆլուենսերներին և բլոգերներին հնարավորություն են տալիս ավելի որակով ներակայանալ իրենց հետևորդներին և ընդլայնել իրենց լսարանը:

Codifyer-ը առաջարկում է ծրագրավորողների համար մանրակրկիտ մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային պրոցեսը հեշտացնելու, այլև արժեքավոր ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...