spot_imgspot_img

Հայկական ստարտափը մրցանակի է արժանացել Վրաստանում

Հայկական ստարտափը մրցանակի է արժանացել Վրաստանում Գլոբալ
նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով (GIST) ծրագրին։
Web3 Compass ծրագիրը, որը աշխարհում web3 համակարգով աշխատող միակ և
առաջին որոնողական համակարգն է, ստացել է 4000 դոլար մրցանակ։

Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով (GIST)
ծրագիրը կայացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ութշաբաթյա ծրագրին
մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի երկու տասնյակից ավելի
թիմ։

Web3 Compass-ը Հայաստանից ներկայացված միակ նախագիծն էր, որը մրցանակի
արժանացավ։ Այն ստեղծել է հայկական Blockstars.tech ընկերությունը։

Պարզ ասած, W3C-ը Web3 որոնման համակարգ է: Հատկանշական է, որ այն նույնն
է, ինչ ժամանակին Google-ը՝ Web2-ի համար։ Նորարարական այս որոնողական
համակարգը բոլորովին նոր խոսք է ոլորտում։

«Շատ ուրախ ենք ստանալու այս մրցանակը։ Web3 Compass-ը վկայում է մեր
թիմի նվիրվածության և ինտերնետի ապագայի տեսլականը զարգացնելու մասին:
Այս մրցանակը մեզ դրդում է շարունակել անցնել Web3 տեխնոլոգիաների
աշխարհում հնարավորի սահմանները և անել ավելին»,-նշում են
Blockstars.tech-ից։

Հավելենք նաև, որ GIST ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...