spot_imgspot_imgspot_imgspot_img

Հայաստանի ՏՏ շուկան հասել է $2.6 միլիարդի 2025թ.-ին. ACA-ի նոր հետազոտությունը բացահայտում է ոլորտի վերջին փոփոխությունները

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը 2025թ.-ին կազմել է 2.6 միլիարդ դոլար՝ համաձայն Armenian Tech Market Insights 2026 հետազոտության, որն իրականացվել է Armenian Code Academy (ACA)-ի կողմից՝ Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ոլորտը գտնվում է ոչ թե արագ աճի, այլ կառուցվածքային վերափոխման փուլում։ Թեև հիմնական ցուցանիշները համեմատաբար կայուն են մնացել, աշխատուժի կազմի, ընկերությունների կառուցվածքի և միգրացիոն միտումների փոփոխությունները վկայում են երկարաժամկետ խորքային վերադասավորման մասին։

1,286 ակտիվ ընկերություն. աճում է պրոդուկտային սեգմենտը

Հետազոտության համաձայն՝ Հայաստանում գործում է առնվազն երեք աշխատակից ունեցող 1,286 ակտիվ տեխնոլոգիական ընկերություն։

  • 61%-ը ծառայություններ մատուցող ընկերություններ են
  • 39%-ը պրոդուկտային ընկերություններ են, ինչը աճ է նախորդ տարվա 35%-ի համեմատ
  • 79%-ը տեղական ընկերություններ են, 21%-ը՝ գլոբալ մասնաճյուղեր

2025թ.-ին հիմնադրվել է 167 նոր ընկերություն, իսկ 97-ը դադարեցրել են գործունեությունը, ինչը ցույց է տալիս ոլորտի շարունակական վերաձևավորումը։ Պրոդուկտային ընկերություններն առավել արագ են աճում աշխատակիցների թվով՝ ներդրումների և մասշտաբայնացման ծրագրերի շնորհիվ։

59,060 տեխնոլոգիական մասնագետներ. կատարվում են աշխատուժի կառուցվածքային փոփոխություններ

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում աշխատում է 59,060 մասնագետ. գրանցվել է ընդամենը 1% տարեկան աճ։

  • 69%-ը զբաղեցնում են տեխնիկական պաշտոններ
  • 60%-ը տղամարդիկ են, 40%-ը կանայք
  • 82%-ը Հայաստանի քաղաքացիներ են, 18%-ը արտագաղթած կամ օտարերկրյա մասնագետներ

Ամենամեծ բաժինը շարունակում է կազմել ինժեներական/ծրագրավորման ոլորտը (42.5%), որին հաջորդում են Ենթակռուցվածքները և Որակի ապահովումը (13.2%) և Տվյալները (6.9%)։

ՀՀ-ում ՏՏ ոլորտի մասնագետների ընդամենը 4%-ն է ապրում մարզերում, մեծամասնությունը տեղակայված է Երևանում։ Մարզերից աշխատուժի քանակով առաջատար է Շիրակը (37.14%)։

Միգրացիա․ վերադարձի միտում, ոչ թե «տաղանդների արտահոսք»

2025թ.-ին Հայաստանից հեռացել է 3,748 տեխնոլոգիական մասնագետ, սակայն ACA-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ սա հիմնականում վերաբերում է 2022-2023թ.թ.-ին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մասնագետների վերադարձին։

Հեռացածների շուրջ 70%-ը նախկինում տեղափոխված մասնագետներ էին, հիմնականում սլավոնական ծագմամբ։ Հայաստանից արտագաղթող հայ մասնագետների հիմնական ուղղություններն են եղել ԱՄՆ-ն, Գերմանիան և Իսպանիան։ Հեռացած մասնագետները միջինում ունեն շուրջ երեք տարվա աշխատանքային փորձ։

Կրթությունն ու պետական քաղաքականությունը՝ զարգացման հաջորդ փուլում

Տեխնոլոգիական կադրերի պատրաստման առումով առաջատար են ԵՊՀ-ն և ՀԱՊՀ-ն, իսկ ոչ ֆորմալ կրթական հաստատությունների շարքում առաջատար է Armenian Code Academy-ն։

Հատկանշական է, որ տեխնիկական պաշտոնների ավելի քան 26%-ը զբաղեցնում են մասնագետներ, որոնք չունեն ֆորմալ ՏՏ կրթություն, ինչը վկայում է այլընտրանքային կրթական ուղիների աճող կարևորության մասին։

2025թ.-ը նշանավորվել է նաև մի շարք կարևոր նախաձեռնություններով.

  • Ստեղծվել է պետական աջակցության նոր ծրագիր, որը նախատեսում է հարկային արտոնություններ և եկամտային հարկի առավելություններ R&D ոլորտի մասնագետների համար
  • Մեկնարկել է Firebird AI-NVIDIA 500 միլիոն դոլար արժողությամբ համագործակցությունը՝ Հայաստանում սուպերհամակարգչային խոշոր ԱԲ կենտրոն ստեղծելու նպատակով
  • Գործարկվել են Հայկական նորարարության և Formula VC II հիմնադրամները

ACA-ի գնահատմամբ՝ 2025թ.-ը շրջադարձային է հիմնականում կառուցվածքային վերադասավորման տեսանկյունից՝ ձևավորելով ավելի հասուն և նորարարությամբ առաջնորդվող տեխնոլոգիական էկոհամակարգ առաջիկա տարիների համար։

Ամբողջական վերլուծությունը կարող եք գտնել այստեղ։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...