spot_imgspot_img

ՆԱՏՕ-ն $1,1 միլիարդ կծախսի AI, ռոբոտների և տիեզերական տեխնոլոգիաների ֆինանսավորման համար

ՆԱՏՕ-ի երկրները $1,1 միլիարդ է հատկացրել նորարարական նախագծերի համար։ Երեքշաբթի ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը (NIF) հայտարարեց իր առաջին ներդրումների մասին չորս եվրոպական տեխնոլոգիական ընկերությունում, այդ թվում՝ լոնդոնյան Fractile AI, գերմանական ARX Robotics, բրիտանական iCOMAT և Space Forge ստարտափները:

Այս ընկերությունները, ըստ NIF-ի, կկարողանան լուծել պաշտպանության, անվտանգության և կայունության ոլորտում կարևորագույն խնդիրները:

Ֆինանսավորումը հատկացվել է լոնդոնյան Fractile AI ընկերությանը, որը զբաղվում է համակարգչային չիպերի արտադրությամբ, որպեսզի ստեղծեն մեծ լեզվական մոդելներ. դրանք նման են ChatGPT-ի աշխատանքին: Գումար է ստացել նաև գերմանական անօդաչու ռոբոտներ մշակող ARX Robotics-ը։

Նորարարության հիմնադրամը նաև համագործակցում է Alpine Space Ventures, OTB Ventures, Join Capital և Vsquared Ventures վենչուրային ընկերությունների հետ՝ Եվրոպայում տեխնոլոգիաների մեջ հետագա ներդրումներ կատարելու համար:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...