spot_imgspot_imgspot_imgspot_img

Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը

Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում կայացած Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։

Նա անդրադարձել է Կոնվերս Բանկի և BACEE-ի միջև ձևավորված գործընկերային կապերին, դրանց ընձեռած գործնական հնարավորություններին և զարգացման հեռանկարներին։

«Միջազգային բանկային համագործակցությունը հիմնված է վստահության, ֆինանսական հաստատությունների միջև անմիջական կապերի և յուրաքանչյուր շուկայի առանձնահատկությունների խորքային ընկալման վրա։ BACEE-ն ստեղծում է միջավայր, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող բանկերը կարող են բացահայտել ընդհանուր գործարար հետաքրքրություններ և դրանք վերածել փոխշահավետ համագործակցության»,– նշել է Նելլի Քոչարյանը։

Միջազգային համագործակցության զարգացումն ընդգրկում է նաև գործընկեր բանկերի միջև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը։ Որպես օրինակ Նելլի Քոչարյանը ներկայացրել է գերմանական Landesbank Baden-Württemberg-ի հետ համատեղ Young Talent Exchange ծրագիրը, որի շրջանակում Կոնվերս Բանկի աշխատակիցները հնարավորություն ունեն վերապատրաստում անցնել եվրոպական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկում։

«Մեր նպատակը միջազգային մասնագիտական հարթակներում ներկայությունը գործնական արդյունքի վերածելն է՝ նոր ֆինանսական հնարավորությունների ստեղծումից մինչև հայաստանյան ընկերությունների և արտասահմանյան գործընկերների միջև գործարար կապերի զարգացումն ու ընդլայնումը»,– ասել է Նելլի Քոչարյանը։

Կոնվերս Բանկը BACEE-ին անդամակցում է 2024 թվականից։ Բանկը Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին մասնակցել է որպես գլխավոր հովանավոր։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...