spot_imgspot_imgspot_imgspot_img

Բանկային սխալի պատճառով Revolut-ից գողացել են մոտ $20 մլն

Ֆինթեք ծառայության համակարգում առկա սխալը թույլ է տվել հանցագործներին մի քանի ամսվա ընթացքում գողանալ ավելի քան $20 միլիոն: Ըստ Financial Times-ի՝ սխալն առաջին անգամ նկատվել է 2021 թվականի վերջին, սակայն հանցագործները դրանից օգտվել են միայն հաջորդ տարվա սկզբին։

Խնդիրն առաջացել է եվրոպական և ամերիկյան վճարային համակարգերի տարբերությունների պատճառով։ Որոշ գործարքներ մերժելիս Revolut-ը սխալմամբ վերադարձրել է միջոցներն իրենց գումարներից:

Հանցագործները կիրառել են հետևալ սխեման. նախ մարդկանց խրախուսել են թանկարժեք գնումներ կատարել, որոնք հետո մերժվել են։ Հաշվին վերադարձված գումարը կանխիկացվել է բանկոմատների միջոցով։ Երբ ԱՄՆ գործընկեր բանկը ընկերությանը տեղեկացրեց, որ իր հաշիվներում ավելի քիչ գումար է պահվում, քան պետք է լիներ, խնդիրը բացահայտվեց: Պարբերականը հավելում է, որ գումարի մի մասը հաջողվել է վերադարձնել:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...