spot_imgspot_img

ՀՀ բանկերի մեծ մասն առաջիկայում կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը

«Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում: Բացառություն է լինելու ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունը և կշարունակի աշխատել ռուսական քարտերով։ Մինչև մարտի 30-ը «Միր» քարտերը Հայաստանում կաշխատեն բնականոն հունով:

«ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանում աշխատում է ՎՏԲ-ի 53 բաժանմունք, որոնցից 22-ը գտնվում է Երեւանում։ Հաճախորդներին հասանելի են նաեւ ավելի քան 190 բանկոմատ ամբողջ երկրում։

«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքն օտարերկրյա գործընկերների հետ։ Բայց «Միր» քարտերի ընդունման մասին որոշումը իրենց սարքերի ցանցում այլ պետություների բանկերն ընդունում են ինքնուրույն»,- նշել է «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչը:

2024թ. փետրվարին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց վճարային քարտերի ազգային համակարգի օպերատորի դեմ։ Այդ պահին «Միր» քարտերը, Հայաստանից բացի, աշխատում էին նաեւ Ղազախստանում, Բելառուսում, Վենեսուելայում, Վիետնամում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ Կուբայում։ Ավելի վաղ «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին տեղեկացրել էր, օրինակ, ղազախական Bereke Bank-ը։

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...