spot_imgspot_img

Բանկերն այսուհետև նոր քարտային վարկեր կտրամադրեն միայն դրամով

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, կարևորելով ֆիզիկական անձանց արժութային ռիսկերից զերծ պահելուն ուղղված քաղաքականությունը, 2024 թվականի մայիսի 24-ին որոշել է հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առևտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաև արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ):

Որոշման արդյունքում, առևտրային բանկերն այսուհետև նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

Հաշվի առնելով արտարժութային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, և փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...