Barclays բանկը բացել է նոր ինովացիոն կենտրոն Լոնդոնի Շորդիչ թաղամասում՝ նպատակ ունենալով աջակցել արհեստական բանականության, deep tech-ի և ավելի լայն շրջանակի նորարարությունների ոլորտում գործող ստարտափներին։
Կենտրոնը 150 առաջատար տեխնոլոգիական բիզնեսների կտրամադրի համագործակցային աշխատանքային տարածքներ, միջոցառումներ, զարգացման ծրագրեր, ինչպես նաև ներդրողների ու ոլորտային մասնագետների հետ կապվելու հնարավորություն։
Կենտրոնի հիմնական գործընկերների շարքում են Microsoft-ը, Nvidia-ն, Conception X-ը, Databricks-ը, Innovate Finance-ը և Twin Path Ventures-ը։ Ստարտափները նաև կունենան ուղիղ կապ Barclays-ի նորարարական բանկային թիմի հետ, որը կաշխատի նույն տարածքում՝ տրամադրելով անհատականացված աջակցություն։
«Մեր նորարարական բանկային մասնագետները միշտ տեղում կլինեն՝ հիմնադիրներին աջակցելու կապիտալի ներգրավման, բիզնես հմտությունների զարգացման և աճի արագացման հարցում», – ասել է Barclays-ի բիզնես բանկինգի ղեկավար Հաննա Բերնարդը։ Նոր կենտրոնի բացումը հաջորդել է Barclays-ի Rise ստարտափ աքսելերատորի փակմանը, քանի որ բանկն այժմ նպատակ ունի կենտրոնանալ ավելի լայն շրջանակի տեխնոլոգիական ձեռնարկություններին աջակցելու վրա։




