spot_imgspot_imgspot_imgspot_img

BBVA-ն ընդլայնում է կրիպտո ծառայություններն Իսպանիայում

BBVA-ը գործարկել է բիթքոինով և էթերով առևտրի ու պահման ծառայություն մանրածախ առևտուր կատարող բոլոր չափահաս հաճախորդների համար Իսպանիայում։

Հաճախորդներն այժմ կարող են գնել, վաճառել և պահել կրիպտոարժույթներ BBVA-ի հեռախոսային հավելվածի միջոցով։ Ծառայությունը լիովին ինտեգրված է բանկի մնացած ֆինանսական ծառայություններին և գործում է ԵՄ Markets in Crypto-Assets (MiCA) կանոնակարգին համապատասխան՝ ապահովելով ներդրողների պաշտպանությունը։

Այս քայլով BBVA-ը շարունակում է իր թվային ակտիվների ընդլայնումը՝ Շվեյցարիայից (2021թ.) և Թուրքիայից (2023թ.) հետո նաև Իսպանիայում։ Չնայած բանկը ներդրումային խորհրդատվություն չի տրամադրելու, հաճախորդները կարող են ինքնուրույն ուսումնասիրել կրիպտո ներդրումները BBVA-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքով գործող հուսալի համակարգում։

BBVA-ն ունի ավելի քան տասնամյա փորձ բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում և նպատակ ունի ընդլայնել իր առաջարկները ոչ միայն կրիպտոարժույթների, այլև տոկենիզացված ավանդական ակտիվների ոլորտում, տրամադրելով, օրինակ՝ պարտատոմսերի և ֆոնդերի թվայնացված տարբերակներ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...