Bending Spoons-ը համաձայնել է 1.28 միլիարդ դոլար կանխիկ գումարով ձեռք բերել Airtable աղյուսակների և տվյալների բազաների ստեղծման ստարտափը։ Սա ընկերության առաջին խոշոր ձեռքբերումն է նախորդ ամիս իրականացրած առաջնային հրապարակային առաջարկից հետո։
2013թ.-ին հիմնադրված Airtable-ը մինչ այժմ ներգրավել է ավելի քան 1.4 միլիարդ դոլար, իսկ 2021թ.-ին գնահատվել է ավելի քան 11 միլիարդ դոլար։ Ավելի ուշ, ընկերության գնահատումը երկրորդային շուկաներում նվազել է՝ հասնելով մոտ 4 միլիարդ դոլարի։
2026թ.-ի հունիսին Airtable-ի տարեկան կրկնվող եկամուտը հասել է մոտ 480 միլիոն դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 20%-ով։ Ընկերությունը նշում է, որ սպասարկում է ավելի քան 500,000 կազմակերպությունների, այդ թվում՝ Fortune 100 ընկերությունների 80%-ին։
Հունվարին Airtable-ը թողարկել է Superagent ԱԲ հարթակը, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել ԱԲ գործակալներից կազմված թիմեր՝ տարբեր առաջադրանքներ և աշխատանքային գործընթացներ իրականացնելու համար։
Հուլիսին իրականացրած IPO-ից հետո 18 միլիարդ դոլար գնահատում ստացած Bending Spoons-ը սովորաբար ձեռք է բերում այնպիսի ընկերություններ, որոնց համալիր արժեքներն զգալի ընկել են վերջին շրջանում, այնուհետ կրճատում է դրանց ծախսերն ու աշխատակիցներին և փորձում դրանք դարձնել շահութաբեր։ Ընկերության նախորդ ձեռքբերումներից են՝ Evernote-ը, WeTransfer-ը, Eventbrite-ը և Vimeo-ն։





