spot_imgspot_img

Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon-ի 12 միլիոն բաժնետոմս` $2 միլիարդով

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկու տարվա ընթացքում առաջին անգամ վաճառել է իր ընկերության բաժնետոմսերի մի մասը։

Գործարարն «ազատվել է» 12 մլն արժեթղթերից՝ դրա դիմաց ստանալով $2,04 մլրդ, teտեղեկացնում է Forbes USA-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերին։

Մեկ բաժնետոմսի միջին արժեքը կազմել է $170,21 դոլար: 12 միլիոն բաժնետոմսերը ներկայացնում են Բեզոսի Amazon-ի բաժնետոմսերի մոտ 1%-ը:

CNN-ը նշում է, որ Բեզոսն ընտրել է բաժնետոմսերը վաճառելու ճիշտ պահը. մեկ տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, մեկ բաժնետոմսը վաճառվում էր $97,67-ով, իսկ այժմ դրանք արժեն ավելի քան $174։ Ինչպես պարզաբանում է հրապարակումը, Վաշինգտոնից Ֆլորիդա տեղափոխվելով՝ ձեռներեցը կկարողանա խուսափել նաև կապիտալ շահույթի հարկից։

Բեզոսը շարունակում է մնալ Amazon-ի ամենախոշոր անհատական ​​բաժնետերը՝ ունենալով ընկերության 9,4%-ը։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...