spot_imgspot_img

Binance-ի հայաստանյան օգտատերերի 70 տոկոսը կշարունակի ներդրումները կրիպտոարժույթներում 2024-ին

Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը ներկայացնում է Հայաստանի ներկայացուցիչների հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Binance-ի օգտատերերի 70%-ընախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում, և միայն 3,8%-նէ հայտնել, որ չի կատարելու ներդրումներ թվային ակտիվներում 2024-ին: Հարցվածների 66%-ըվստահ է՝ կրիպտոարժույթներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության զարգացմանհամար։

Հարցումն անցկացվել է 2024 թվականի մայիսին, և Հայաստանից հարցմանը մասնակցել էավելի քան 1000 հոգի։ ­­­Հարցման նպատակը կրիպտոարժույթների արդյունաբերության հիմնական միտումների, կանխատեսումների և հեռանկարների անկախ և անանուն ուսումնասիրությունն էր՝ ըստ Հայաստանում կրիպտոարժույթների բորսայի օգտատերերի: «Կրիպտոարժույթների աճող ներթափանցումը Հայաստանում վկայում է երկրի նորարարության բարձր ցանկության մասին, որն ապացուցում է նաև տարածաշրջանում կրիպտոարդյունաբերության հետագա զարգացման կարևորությունը։ Binance-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այս միտումներին՝ տրամադրելով հուսալի և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև մեծ ներդրում ունենալով կրիպտո կրթության զարգացման գործում»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:

Հայաստանում Binance-ի օգտատերերի հարցման հիմնական կետերը.

Հարցման մասնակցիների հիմնական կորիզը տղամարդիկ են՝ 89,7%, ընդ որում, 81%-ը 18-ից 45 տարեկաններն են, իսկ 26-ից 35 տարեկան օգտատերերը կազմում են 34%: Հարցվածների 53%-նունի բարձրագույն կրթություն, 35%-ը զբաղված է, իսկ 21%-ն ունի սեփական բիզնես: Հարցման մասնակցածների 16%-ն աշխատում է տրանսպորտի  և արդյունաբերության բնագավառում,երկրորդ տեղում (14,2%) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներն են ևառևտրում ներգրավված է 14%-ը։ Ուշագրավ է, որ 30%-ի համար կրիպտոարժույթները հոբբի են, մինչդեռ 48%-ի համար՝ լրացուցիչ եկամտի աղբյուր:

Տեղեկատվության հիմնական աղբյուրը, որից հարցված օգտատերերը իմացել ենկրիպտոարժույթի մասին, ինտերնետն է՝ 51%, երկրորդ տեղում ընկերներն են կամ ընտանիքը՝ 24,3%, երրորդում՝ սոցիալական ցանցերն են՝ 14,2%: Youtube-ը դարձել է տեղեկատվության առաջատար աղբյուրը, որից հարցված օգտատերերը տեղեկատվություն են ստանում կրիպտոարժույթներիմասին (31,4%), երկրորդ տեղում Telegram-ն է՝ 24,6%, երրորդում՝ Facebook-ը՝ 14%: Հայ օգտատերերի 45%-ը որոշել է կրիպտոարժույթներ գնել 2022-ից 2023 թվականն ընկած ժամանակահատվածում, ևհարցվածների մեծամասնության (30%) համար կրիպտոարժույթներ գնելու պատճառըներդրումային հեռանկարն է:

Անդրադառնալով իրենց կրիպտո ակտիվների օգտագործմանը՝ հարցվածների գրեթե կեսըհավատարիմ է HODL ռազմավարությանը (կրիպտոարժույթներ պահելը՝ չնայած շուկայական տատանումներին), մինչդեռ 18,5%-ն օգտագործում է կրիպտոարժույթները՝ պասիվ եկամուտստեղծելու համար: Հարցվածների 45%-ը իր ֆինանսական միջոցների 1%-ից մինչև 20%-ը պահում էկրիպտոարժույթներով, ամբողջ միջոցները կրիպտոարժույթով պահում է միայն 4,4%-ը:

Հարցվածների 35%-ը համաձայն է, որ կրիպտոարժույթների արդյունաբերությունը պետական ​​կարգավորման կարիք ունի, մինչդեռ 34%-ը դեմ է դրան, իսկ 31%-ի համար դա կարևոր չէ: 36%-ըվստահ է, որ կարգավորման շնորհիվ կրիպտոարժույթների շուկան էլ ավելի մեծ աճ կարձանագրի, իսկ 31%-ը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան կդառնա ավելի թափանցիկ և անվտանգ: Հայաստանից Binance-ի հարցված օգտատերերի կեսը կարծում է, որ մինչև տարեվերջ Bitcoin-իարժեքը տատանվելու է 70-ից մինչև 100 հազար դոլարի սահմանում։

Հետաքրքրականն այն է, որ հարցված հայ օգտատերերի 42,3%-ը երբեք չի օգտվել ավանդական ներդրումային հնարավորություններից (օրինակ՝ գնել բաժնետոմսեր, անշարժ գույքիներդրումներ), 48,3%-ը կարծում է, որ ժամանակի ընթացքում կրիպտոարժույթով ավանդները կկարողանան փոխարինել ավանդական բանկային ավանդների, 41%-ի կարծիքով, կրիպտոարժույթները առաջիկա 5 տարում կկարողանան ամուր տեղ գրավել համաշխարհային ֆինանսական համակարգում:

Binance-ի մասին
Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...