spot_imgspot_imgspot_imgspot_img

Binance-ում անվտանգության միջադեպ․ նախնական վնասը՝ 6,3 միլիարդ դոլար, ընկերությունը հանդես է գալիս հայտարարությամբ

Binance-ի հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ անվտանգության միջադեպը կարող էր կապված լինել DevOps ինժեների նոթբուքի նկատմամբ չարտոնված հասանելիություն ստանալու հետ, ինչի հետևանքով չարագործը մուտք է գործել ծառայության կոնտեյներ և կարողացել նախաձեռնել միջոցների դուրսբերման չարտոնված գործարքներ։ Այս պահի դրությամբ դրամապանակների մասնավոր բանալիների արտահոսքի մասին վկայություններ չեն հայտնաբերվել։ Հետաքննության ավարտից և բոլոր փաստերի ամբողջական ստուգումից հետո մենք կհրապարակենք միջադեպի վերաբերյալ մանրամասն տեխնիկական հաշվետվություն։

Ընդհանուր վնասի նախնական գնահատականը կազմում է շուրջ 6,3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բլոկչեյն ոլորտի մեր գործընկերների հետ համատեղ միջոցներ ենք ձեռնարկել միջադեպին առնչվող ակտիվները սառեցնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ բլոկչեյնում սառեցվել են շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։

Binance-ն ամբողջությամբ կփոխհատուցի բոլոր վնասները՝ SAFU հիմնադրամի և ընկերության սեփական միջոցների հաշվին։ Օգտատերերի միջոցներն ապահով են։ Միջադեպը չի ազդել միջոցների մուտքագրման գործառնությունների վրա, որոնք շարունակվում են բնականոն ռեժիմով։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներն ավարտելուց հետո մենք կհրապարակենք նաև պահուստների հաստատման թարմացված հաշվետվությունը (Proof of Reserves)։

Որպես անհապաղ նախազգուշական միջոցներ՝ Binance-ը՝

  • ժամանակավորապես կասեցրել է միջոցների դուրսբերումը՝ դուրսբերման ծառայության և դրա հետ կապված հասցեների անվտանգության համակարգի համապարփակ վերանայման ընթացքում,
  • չեղարկել է միջադեպին առնչվող հասցեին տրված թույլտվությունը,
  • ներգրավել է իրավապահ մարմիններին և բլոկչեյն վերլուծության ոլորտի գործընկերներին՝ միջոցների շարժին հետևելու և դրանց վերադարձն ապահովելու նպատակով։

«Մեր թիմերն աշխատում են շուրջօրյա՝ միջադեպի հետևանքների անվտանգ և համապարփակ վերացումն ապահովելու համար։ Մենք սերտորեն համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ՝ չարագործների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...