spot_imgspot_imgspot_img

Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում և ևս հինգ տարով երկարաձգում ռազմավարական գործընկերությունը

Binance-ը հայտարարել է USDC սթեյբլքոյնի թողարկող Circle Internet Group, Inc. (NYSE: CRCL) ընկերությունում 100 մլն դոլարի ներդրման մասին։ Միաժամանակ ընկերություններն ընդլայնել են ռազմավարական գործընկերությունը և երկարաձգել այն ևս հինգ տարով։

Նոր համաձայնագրի շրջանակում Binance-ը կընդլայնի USDC-ի հասանելիությունն իր գլոբալ հարթակի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին։ Circle-ն իր հերթին կշարունակի տրամադրել USDC-ի պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։

Գործարքի շրջանակում Binance-ը մասնավոր տեղաբաշխման միջոցով ձեռք է բերել Circle-ի A դասի բաժնետոմսեր՝ 100 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Գնման գինը սահմանվել է գործարքի փակումից առաջ CRCL բաժնետոմսերի շուկայական արժեքի նկատմամբ 5% զեղչով։

«Circle-ն իրեն դրսևորել է որպես ոլորտի ամենահուսալի թողարկողներից մեկը՝ շնորհիվ USDC-ի, Arc-ի և այն ենթակառուցվածքի, որը փոխում է անդրսահմանային դրամական փոխանցումների մոտեցումները։ 100 մլն դոլարի ներդրումը և գործընկերության ևս հինգ տարով երկարաձգումն արտացոլում են այս ուղղության երկարաժամկետ ներուժի նկատմամբ մեր վստահությունը։

Մենք ցանկանում ենք նպաստել ավելի հասանելի, թափանցիկ և կարգավորող պահանջներին համապատասխանող թվային տնտեսության զարգացմանը։ Հուսալի թվային դոլարը չպետք է արտոնություն լինի․ դրան պետք է հասանելիություն ունենա յուրաքանչյուր ոք, ով ունի հեռախոս։ Հենց դրան է ուղղված մեր գործընկերությունը», – նշել է Binance-ի համա-գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...