spot_imgspot_imgspot_imgspot_img

Binance-ը ներկայացրել է կրիպտո հաշիվներ երեխաների համար

Binance-ը ներկայացրել է ծնողների կողմից կառավարվող Binance Junior կրիպտո հավելվածը 6-17 տարեկան երեխաների համար։

Հարթակը թույլ է տալիս ծնողներին բացել և վերահսկել խնայողական հաշիվներ իրենց երեխաների համար՝ փոխանցումների խիստ սահմնափակումներով և առանց որևէ տեսակի առևտրի հնարավորության։

Ընկերությունը նշում է, որ նպատակը երեխաների մոտ խնայողական առողջ սովորությունների ձևավորումը և ֆինանսական գրագիտության բարձրացումն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվային ակտիվները շարունակ ավելի են ինտեգրվում հիմնական ֆինանսական համակարգին։ Binance-ը նաև ընդգծում է, որ ծրագիրը նախատեսված է ապահով և վերահսկվող միջավայր ստեղծելու համար, որպեսզի ընտանիքները կարողանան իրենց երեխաներին ծանոթացնել թվային ֆինանսներին։

Binance-ը նաև կթողարկի կրթական գիրք՝ ABC’s of Crypto անվամբ՝ երիտասարդ լսարանի համար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...