spot_imgspot_img

Պաշտպանել սրտերը և դրամապանակները. ինչպես ապահով լինել Վալենտինի և ցանկացած այլ օր

21-րդ դարում առցանց ծանոթությունները շատ ավելի հաճախ են պատահում, ինչը հանգեցրել է նաև սիրավեպերի պատրվակով խարդախությունների աճին, երբ խաբեբաները հմտորեն շահարկում են անհատների էմոցիաները՝ ի վերջո պատճառելով զգալի ֆինանսական կորուստներ:

Կրիպտոարժույթը նույնպես կարող է օգտագործվել որպես նման խարդախությունների զոհերից գումար կորզելու մեթոդ, և կրիպտոարժույթի օրական առևտրի և փոխանակման ծավալով աշխարհում առաջին հարթակը՝ Binance-ն այս խնդրի դեմ պայքարում է անվտանգության ուժեղացված միջոցներով: Առցանց ծանոթությունների խարդախությունները, որոնք հաճախ կոչվում են նաև ռոմանտիկ խարդախություններ կամ սիրավեպի խարդախություններ, իրականացվում են հանցագործների կողմից, որոնք հմտորեն ներկայանում են որպես պոտենցիալ ռոմանտիկ գործընկերներ և հյուսում խաբեության ցանցերը՝ միաժամանակ օգտագործելով խոցելի անհատների զգացմունքները:

Binance-ի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Ղամբարյանը լույս է սփռում այս տիպի խարդախությունների մեխանիզմի վրա: «Պատկերացրեք ինչ-որ մեկը համոզված է, որ խորը կապի մեջ է ծանոթությունների հավելվածի կամ սոցիալական մեդիայի միջոցով: Իսկ խարդախներն արտասովոր ճշգրտությամբ կրկնում են թիրախում հայտնված զոհի յուրաքանչյուր զգացում և ձգտում: Նրանք կպչում են զրույցի նրբություններին, կերտում կերպարներ, որոնք հիանալի կերպով համապատասխանում են զոհի իդեալական ընկալումներին: Օրինակ, եթե դուք նշեք ձեր եռանդը որոշակի հոբբիի նկատմամբ, հանկարծ կպարզվի, որ դա նաև նրանց մոլուցքն է: Կիսեք իմաստալից հարաբերությունների և համատեղ ապագայի հետ կապված ձեր հույսերով, և նրանք կարձագանքում են ձեր զգացմունքներին՝ խոստովանելով նվիրվածության իրենց պատրաստակամությունը: Կարծես նրանք ուղիղ գիծ ունեն դեպի ձեր մտքերը՝ հմտորեն արտացոլելով ձեր ցանկությունները:

Անդրադառնալով հատուկ գործակալի իմ փորձառությանը՝ ես մարտավարության մեջ ապշեցուցիչ նմանություն եմ տեսնում: Այս մանիպուլյացիաները տարբեր չեն այն սխեմաներից, որոնք ես տեսել եմ, որտեղ խարդախները ստեր են վաճառում՝ ձեր փողերը ձեռք բերելու համար: Մոտեցման էությունը նույնն է՝ շահագործել վստահությունը և կապեր ստեղծել խաբեբայական նպատակներին հասնելու համար»,- բացատրում է Տ.Ղամբարյանը՝ արձանագրելով, որ «հմայող» այդ անձ հետևում դաժան իրականությունն է, երբ մյուս ծայրում սովորաբար կեղծ պրոֆիլ օգտագործող խաբեբա է: Նրանք մանիպուլյացիաների և աստիճանաբար վստահություն ձևավորելու մասնագետներ են, և բոլորն էլ վերջնական նպատակ ունեն փող կամ անձնական տեղեկություններ կորզել:

Աճում են ռոմանտիկ խաբեությունները. թանկարժեք հետևանքները և կրիպտոյի դերը

Ռոմանտիկ խարդախությունները աճում են տագնապալի վիճակագրությամբ:  Համաշխարհային մասշտաբով 2023 թ.-ի Norton Cyber Safety Insights զեկույցի համար հարցված յուրաքանչյուր 4 չափահասից առնվազն 1-ը հայտնել է, որ դարձել է առցանց ծանոթությունների կամ սիրավեպի խարդախության զոհ: ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը 2016 թ.-ին ստացել է ծանոթությունների և սիրավեպի խարդախության 11 235 բողոք: 2020 թ.-ին այդ թիվը հասել է 52 593-ի՝ չորս տարվա ընթացքում գրանցելով 368 տոկոսի աճ: 2022 թ.-ին արձանագրվել է ավելի քան 30 տոկոս աճ։ Շուրջ 70 000 անհատ հայտնել է, որ դարձել է սիրային խարդախության զոհը, ինչը հանգեցրել է 1,3 միլիարդ դոլարի ընդհանուր վնասի:

Չնայած կրիպտոարժույթն այս խարդախությունների ժամանակ ամենահաճախ օգտագործվող վճարման եղանակը չէ, բայց այն կազմում է ընդհանուր հաղորդված կորուստների 34 տոկոսը: Ըստ 2024 թ.-ի վերջին զեկույցի՝ Crypto Crime Report-ի, ապօրինի գործունեության հետ կապված բոլոր կրիպտո գործարքների ծավալի մասնաբաժինը 2022 թ.-ին 0,42-ից նվազել է մինչև 0,34 տոկոս: Համաձայն Binance-ի 2023 թ.-ի տվյալների՝ սիրավեպի խարդախությունները կազմել են ընդհանուր հաղորդված խարդախության դեպքերի մոտ 2 տոկոսը: Սա կարող է համեստ ցուցանիշ թվալ, բայց զոհերի կրած ֆինանսական կորուստները գերազանցել են տասնյակ միլիոնները՝ յուրաքանչյուր զոհի համար միջինը կազմելով մոտ 14 000 դոլար: Ակնհայտ է, որ ծանոթությունների խարդախությունները դարձել են ամենավտանգավոր ձևերից մեկը, և կրիպտո էկոհամակարգում իրազեկման և կանխարգելման հրատապ միջոցառումներն անհրաժեշտ են:

Իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ Binance-ը շարունակում է հավատարիմ մնալ կրիպտոարժույթի անվտանգ միջավայրի ապահովմանն ամբողջ աշխարհում: Ընկերության մասնագիտացված թիմերը, որ բաղկացած են ավելի քան 70 անդամից, 2023 թ.-ին արդյունավետ կերպով իրականացրել են ավելի քան 58 000 հարցումր աշխարհում գրանցված իրավապահ մարմինների մոտ 13 000 պաշտոնյաների շրջանում:

Վերջերս Binance-ն աջակցել է նաև Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և Արդարադատության նախարարությանը, և կոնկրետ գործի շրջանակում առգրավվել է ավելի քան 112 միլիոն դոլար: Այդ թիմը կանոնավոր դասընթացներ է անցկացնում իրավապահ մարմինների անձնակազմի համար՝ տրամադրելով պատկերացումներ բլոկչեյնի հիմունքների և կրիպտոարժույթի իրավական ասպեկտների վերաբերյալ: 2023 թ.-ին Binance-ի իրավապահների ուսուցման թիմը, որն աջակցում է Հետաքննությունների թիմին, կազմակերպել է 120 դասընթաց, ինչպես տեղում, այնպես էլ առցանց: Այս նախաձեռնությունները ուժեղացնում են Binance-ի պլատֆորմի անվտանգությունը օգտվողների համար և նրանց ներդրումները մշտապես զարգացող կրիպտո լանդշաֆտում: Գիտակցելով, որ օգտվողներն իրենք միշտ պաշտպանվելու առաջին գիծն են խաբեբաների դեմ, Binance-ը առաջնահերթություն է տալիս կրթական ջանքերին, ինչպիսին է «Ճանաչի՛ր խարդախությունը» հատուկ շարքը, որն օգնում  օգտատերերին տեղյակ  լինել խաբեբաների կիրառած վերջին սխեմաներին և մարտավարությանը:

«Ռոմանտիկ» խարդախությունների նախազգուշական նշաններ. ինչպես խուսափել

Անհրաժեշտ է զգուշանալ այն պրոֆիլներից, որոնք չափազանց լավն են թվում ճշմարիտ լինելու համար. խաբեբաները քողարկում են իրենց իրական ինքնությունը՝ կեղծ կերպարներ ստեղծելով և գրավիչ անհատների գողացված կամ շահարկված լուսանկարներով: Նրանք կարող են նույնիսկ կիրառել AI տեխնոլոգիա՝ խորը կեղծիքներ և  ID-ներ ստեղծելու, իրենց ձայնը փոխելու և տեսանյութեր պատրաստելու համար: Պաշտպանվելու համար հարկավոր է նախաձեռնել մանրակրկիտ հետազոտություն և հաստատել պրոֆիլի հետ կապված անձի օրինականությունը: Հարկավոր է մնալ ծանոթությունների հավելվածում և պահպանել  հաղորդակցությունն այդ հարթակի հաղորդագրությունների ծառայության շրջանակում: Խաբեբաները սովորաբար պնդում են, որ զոհն արագ անցնի անձնական հաղորդակցման այլ ուղիների՝ տեքստ, սոցիալական մեդիա կամ հեռախոսազանգ:

Հարաբերություններ հաստատելու հարցում շտապողականությունը լավագույն տարբերակը չէ: Պետք է շատ հարցեր հնչեն և ուշադրություն դարձվի ներկայացվող  պատմության մեջ առկա անհամապատասխանություններին, ինչը կարող է բացահայտել խաբեբային: Եթե ինչ-որ մեկը բազմիցս չեղարկում է անձնական հանդիպումները տարբեր պատճառաբանություններով, հատկապես մի քանի ամիս անց, դա ազդանշան է, որ կասկածները հիմնավոր են: Երբեք գումար մի ուղարկեք. եթե ինչ-որ մեկը, ում վերջերս հանդիպել եք առցանց և երբևէ անձամբ չեք հանդիպել, ֆինանսական օգնություն է խնդրում կամ խոստանում եկամտաբեր ներդրումներ՝ լինի դա կրիպտոարժույթի, բանկային փոխանցումների կամ որևէ այլ եղանակի միջոցով, դա, ամենայն հավանականությամբ, խաբեություն է: Թերահավատ եղեք անիրատեսական խոստումների նկատմամբ. ցածր ռիսկով բարձր եկամուտները հիմնականում խաբուսիկ են:

Եվ, բնականաբար, ամենակարևորը՝ պաշտպանեք ձեր անձնական տվյալները. երբեք որևէ մեկի հետ մի կիսվեք զգայուն անձնական կամ ֆինանսական տեղեկություններով, ինչպիսիք են գաղտնաբառերը կամ անձնական բանալիները, նույնիսկ եթե նրանք պնդում են, որ ներկայացնում են վստահելի կազմակերպություն: Ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար մտածեք գաղտնաբառերի կառավարիչ օգտագործելու և կիբերանվտանգության ընդունված պրակտիկաների կիրառման մասին: Հիշե՛ք, զգոն մնալով, զգույշ լինելով և նախազգուշացնող նշաններին ուշադրություն դարձնելով, դուք կարող եք նվազեցնել ռոմանտիկ խարդախությունների զոհ դառնալու ռիսկը՝ պաշտպանելով ձեր սիրտն ու դրամապանակը:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...