spot_imgspot_imgspot_imgspot_img

Binance-ը փակում է իր Binance Connect ծառայությունը

Binance-ի կրիպտոարժույթների բորսան գործարկումից ընդամենը մեկ տարի անց դադարեցնում է իր Binance Connect առք ու վաճառքի ծառայությունը, որը նախկինում հայտնի էր որպես Bifinity։

Ծառայությունը կդադարեցվի օգոստոսի 16-ին, քանի որ կրիպտոարժույթի բորսան ցանկանում է կրկին կենտրոնանալ իր հիմնական ապրանքների և երկարաժամկետ նպատակների վրա, հաղորդում է Binance-ը:

«Մենք պարբերաբար վերանայում ենք մեր ապրանքներն ու ծառայությունները՝ համոզվելու համար, որ մեր ռեսուրսները շարունակում են կենտրոնանալ հիմնական ջանքերի վրա, որոնք համահունչ են մեր երկարաժամկետ ռազմավարությանը: Վերջին վեց տարվա ընթացքում Binance-ը փոխանակումից վերածվել է գլոբալ բլոկչեյն էկոհամակարգի՝ բազմաթիվ բիզնես գծերով: Մենք մշտապես հարմարեցնում և փոփոխում ենք մեր բիզնես մոտեցումը՝ ի պատասխան շուկայի և օգտագործողների փոփոխվող կարիքների»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Binance Connect-ը, որը թույլ էր տալիս վճարումներ ընդունել կրիպտոարժույթներով։ Այն  գործարկվել էր 2022 թվականի մարտին և աջակցում էր 50 կրիպտոարժույթի ու վճարման բոլոր հիմնական եղանակներին, ներառյալ Visa-ն և Mastercard-ը:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...