Twitter-ի (X) համահիմնադիր Ջեք Դորսին ներկայացրել է Bitchat հաղորդագրությունների նոր ապակենտրոնացված հարթակը, որը գործում է Bluetooth մեշ ցանցերի միջոցով՝ առանց ինտերնետի անհրաժեշտության։
Այն նախատեսված է անվտանգ, գաղտնագրված հաղորդակցության համար այն վայրերում, որտեղ կապը սահմանափակ է, արգելափակված է կամ ընդհանրապես անհասանելի է։
Bitchat-ն ապահովում է համապարփակ գաղտնագրում, ժամանակավոր պահվող հաղորդագրություններ և խմբային չատեր՝ հեշթեգերի կիրառմամբ։ Հաղորդագրությունները բաժանվում են փոքր կտորների՝ Bluetooth-ի թողունակության սահմանափակումները հաղթահարելու համար և կարող են ուղարկվել հեռախոսից հեռախոս՝ մեծ տարածության մեջ հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ Սա շատ հարմար է հատկապես ցույցերի ժամանակ, աղետի գոտիներում և վերահսկողության տակ գտնվող կամ սահմանափակ կապ ունեցող տարածքներում օգտագործելու համար։
Բացի այդ, Ջեք Դորսիի Block Inc. ընկերությունը հաստատել է, որ մինչև 2026թ․-ը հնարավոր կլինի կատարել բիթքոինով վճարումներ Square հարթակում՝ օգտագործելով Lightning Network-ը։ Սա վաճառողներին թույլ կտա ընդունել բիթքոինով վճարումներ և ցանկության դեպքում փոխարկել դրանք ֆիատ փողերի։





