Bitget կրիպտո բորսան օրինական թույլտվություն է ստացել գործունեություն ծավալելու Վրաստանում՝ Թբիլիսիի ազատ տնտեսական գոտու (TFZ) միջոցով։
Սա ընկերությանը թույլ կտա տրամադրել թվային ակտիվների փոխանակման և կրիպտոյի պահման դրամապանակների ծառայություններ։ Այս քայլն արտացոլում է Bitget-ի ռազմավարությունը՝ ընդլայնվել կրիպտո ուղղվածություն ունեցող շուկաներում, որոնք ունեն բաց և առաջադեմ կարգավորումների քաղաքականություն և բլոկչեյնի ամուր համակարգ։
Վրաստանն ընտրվել է իր՝ բիզնեսներին աջակցող դիրքորոշման, տնտեսական առաջադեմ հայացքների, TFZ-ում արտոնյալ հարկային պայմանների և բլոկչեյնի ինտեգրման բարձր մակարդակի շնորհիվ։ Երկիրը համարվում է առաջատար մեկ շնչի հաշվով կրիպտո մայնինգի ծավալով և աջակցում է թվային ֆինանսական նախաձեռնություններին, որոնք համապատասխանում են միջազգային ֆինանսական չափանիշներին։
Bitget-ն արդեն ունի լիցենզիաներ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառյալ Ավստրալիան, Իտալիան, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան։
Վրաստան մուտքն ընդգծում է ընկերության նպատակը՝ ունենալ կայուն աճ համաշխարհային մակարդակով, միաժամանակ ապահովելով անվտանգություն, համապատասխանություն կանոնակարգերին և նորարարական ֆինանսական լուծումներ։




