spot_imgspot_imgspot_imgspot_img

Bitget-ը և Mastercard-ը թողարկել են անվճար կրիպտո քարտ

Bitget Wallet-ը, Mastercard-ը և Immersve-ը համագործակցություն են սկսել՝ թողարկելով զրոյական միջնորդավճարով կրիպտո քարտ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ծախսել իրենց կրիպտոարժույթները ավելի քան 150 միլիոն վաճառքի կետերում ամբողջ աշխարհում։

Քարտը հասանելի կլինի Bitget Wallet հավելվածի միջոցով և կառաջարկի իրական ժամանակում համալրում՝ բլոկչեյն փոխարկումների և դեպոզիտների միջոցով։ Այն տրամադրում է նաև մի շարք արտոնություններ՝ պարգևատրումներ գործարքների/փոխանցումների համար, ինչպես նաև նույնականացման համար միանվագ բոնուսներ։

Օգտագործելով Mastercard-ի Digital First տեխնոլոգիան՝ օգտատերերը կարող են առցանց եղանակով դիմել քարտի համար և մի քանի րոպեում այն ավելացնել իրենց բջջային դրամապանակներին։ Քարտերը կարելի է օգտագործել ինչպես ֆիզիկական, այնպես էլ առցանց վաճառքի կետերում։ Փոխանցումներն իրականացնում է Immersve-ը՝ բլոկչեյնում կրիպտոյից ֆիատ փողերի փոխարկում կատարելով։

Immersve-ը Mastercard-ի լիցենզավորված թողարկողն է և գործում է KYC (հաճախորդների նույնականացում) և AML (փողերի լվացման դեմ օրենքների համակարգ) կանոնակարգերին համապատասխան։

Քարտը նախ կգործարկվի Միացյալ Թագավորությունում և Եվրոպական Միությունում, իսկ հետագայում նաև Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Այս քայլը մասն է Mastercard-ի շարունակական ռազմավարության՝ կրիպտոյով վճարումները դարձնել նույնքան հեշտ ու հարմարավետ, որքան ավանդական վճարումները։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...