spot_imgspot_imgspot_imgspot_img

Blackstone-ը նախատեսում է $500 միլիարդի ներդրում կատարել Եվրոպայում

Blackstone Inc-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Շվարցմանը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է մինչև 500 միլիարդ դոլար ներդնել Եվրոպայում՝ առաջիկա տասնամյակի ընթացքում։

Լոնդոնում գործունեության 25-ամյակի առթիվ տրված հարցազրույցում Շվարցմանն ընդգծել է, որ Եվրոպայում տեղի ունեցող տնտեսական փոփոխությունները կարող են բարձր աճ ապահովել, ինչը նրա խոսքով «մեծ հնարավորություն» է Blackstone-ի համար։

Այս քայլը փաստում է խոշոր ներդրումային ընկերությունների աճող հետաքրքրությունը Եվրոպայի ուղղությամբ։ Վերջերս Բեռլինում կայացած SuperReturn International համաժողովի ժամանակ BC Partners, Permira և Brookfield ընկերությունների ղեկավարները նույնպես նշել են, որ Եվրոպան դառնում է գրավիչ ուղղություն՝ համաշխարհային տնտեսական անորոշ իրավիճակի ֆոնին։

Blackstone-ի՝ ուշադրության կենտրոնում հայտնվելը որոշ ներդրողների մոտ հարց է առաջացրել՝ արդյո՞ք BX-ի արժեթղթերն իսկապես ճիշտ են գնահատված։ Սակայն InvestingPro-ի ԱԲ համակարգի վերլուծությունը ցույց է տվել, որ թեև BX-ը կայուն խաղացող է շուկայում, այն չի ընդգրկվել թերագնահատված արժեթղթերով ընկերությունների ցուցակում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...