spot_imgspot_img

Blockaid Web3 անվտանգության ստարտափը ներգրավել է $33 միլիոն

Blockaid-ը` Web3 անվտանգության ստարտափը, որը համահիմնադրել են իսրայելական ռազմական կիբեր հետախուզության նախկին աշխատակիցները, հավաքել է $33 միլիոն:

Ֆինանսավորումն իրականացվել է երկու փուլով. $6 մլն-ի սկզբնական փուլ և $27 մլն-ի A սերիայում: Ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Իդո Բեն-Նաթանը նշել է, որ սկզբնական փուլում ներդրողները ներառում են Sequoia Capital-ը, Greylock Partners-ը և Cyberstarts-ը: Ֆինանսավորման A սերիան ներառում էր բոլոր երեք ներդրողներին, ինչպես նաև Ribbit Capital-ի և Variant-ի մասնակցությունը:

Ստարտափն առաջարկում է Web3 անվտանգության գործիքներ, որոնք կօգնեն կանխել կրիպտո խարդախությունները, ֆիշինգը և հաքերների հարձակումները:

Blockaid-ը սկանավորել է ավելի քան 450 միլիոն գործարք, կանխել է 1,3 միլիոն հարձակում, պաշտպանել՝ $7,1 միլիարդի ակտիվներ և կանխել ավելի քան $500 միլիոնի կորուստ:

Հաճախորդների թվում են MetaMask-ը, OpenSea-ն, Zerion Wallet-ը և Rainbow Wallet-ը: Նոր ֆինանսավորմամբ ընկերությունը հույս ունի ավելի շատ հաճախորդներ ներգրավել:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...