spot_imgspot_imgspot_img

Bloomberg-ը ձեռք կբերի Canoe Intelligence-ը

Bloomberg-ը հայտարարել է Canoe Intelligence ԱԲ-ով գործող այլընտրանքային ներդրումային տվյալների հարթակի ձեռքբերման մասին՝ նպատակ ունենալով ընդլայնել իր ներկայությունը մասնավոր շուկաներում։

Canoe Intelligence-ն ավտոմատացնում է մասնավոր շուկաների տվյալների հավաքագրումն ու մշակումը՝ հեշտացնելով համագործակցությունը ֆոնդերի կառավարիչների և ներդրողների միջև, ինչպես նաև արագացնելով հետներդրումային հաշվետվությունների պատրաստումը։ Հարթակն ամեն ամիս մշակում և վերլուծում է ավելի քան 1.5 միլիոն փաստաթուղթ՝ ընդգրկելով ավելի քան 44,000 ֆոնդ և սպասարկում է 500 ինստիտուցիոնալ հաճախորդների, որոնց պատկանող ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 11 տրիլիոն դոլարը։

Ընկերության ներդրողների թվում է Goldman Sachs-ը, որը 2024թ.-ին գլխավորել էր Canoe-ի 36 միլիոն դոլարի Series C ֆինանսավորման շրջափուլը։ Այլ ներդրողների թվում են՝ Blackstone Innovations Investments-ը, Carlyle AlpInvest-ը, Eight Roads-ը, F-Prime-ը, Hamilton Lane-ը և Nasdaq Ventures-ը։

Bloomberg-ի խոսքով՝ այս ձեռքբերումը համապատասխանում է ընկերության երկարաժամկետ ռազմավարությանը՝ զարգացնել մասնավոր շուկաների համար նախատեսված տվյալների, վերլուծական գործիքների և լուծումների էկոհամակարգը։ Ընկերությունն արդեն իսկ տրամադրում է տվյալներ ավելի քան 3 միլիոն մասնավոր ընկերության, 50,000 մասնավոր ֆոնդի և 16,000 մասնավոր վարկերի վերաբերյալ։

Bloomberg-ի գլխավոր գործադիր տնօրեն Վլադ Կլիաչկոյի խոսքով՝ մասնավոր շուկաները կանգնած են նույնպիսի վերափոխման շեմին, ինչպիսին տասնամյակներ առաջ տեղի ունեցավ հանրային շուկաներում։ Նրա խոսքով՝ Canoe-ի տեխնոլոգիաների և տվյալների ինտեգրումը Bloomberg-ին հնարավորություն կտա ներդրողներին տրամադրել ավելի համապարփակ տվյալներ, վերլուծություններ և գործիքներ՝ ներդրումային ամբողջ գործընթացի համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...