spot_imgspot_imgspot_imgspot_img

Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։

Վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամսուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։

Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝

  • Նվազագույն գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար՝ 16.000.000 ՀՀ դրամ
  • Ժամկետը՝ 120 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%

Սուբսիդավորման պայմաններն են՝

  • Մայր գումարի գծով սուբսիդավորում – ամսական ոչ ավել քան 277.000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում՝ 16,000,000 ՀՀ դրամ,
  • Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում – 13%, ամսական ոչ ավել, քան 203,000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։

Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...