spot_imgspot_img

Գիտության և գործարարության օրեր 2023

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դեկտեմբերի 1-ին և 2-ին կիրականացնի ամենամյա Գիտության և գործարարության օրեր 2023ը։

Հայ ականավոր բանախոսների կողքին պատիվ ունենք ընդունելու մեր այս տարվա հատուկ հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբին: Նրա պատկերացումները անկասկած կոգեշնչեն և կդրդեն մեզ մտածել այլ կերպ և մոտենալ նորարարությանը թարմ մտքերով: Միացե՛ք մեզ Գիտության և գործարարության օրեր 2023-ին, որտեղ մենք ցանկանում ենք նոր գյուտերի, ներդրումների և ոգեշնչման առիթ դառնալ:

Գիտության և գործարարության օրերին մենք ցանկանում ենք ստեղծել նոր համագործակցություններ գիտնականների և գործարարների միջև՝ խթանելու նորարարությունն ու տնտեսական աճը։

Մեր նպատակներն են՝

Խթանել համագործակցությունը. մենք ցանկանում ենք ստեղծել հարթակ գիտնականների և գործարարների համար՝ կիսվելու գիտելիքներով, փոխանակվելու մտքերով և քննարկելու մարտահրավերներն ու հնարավորությունները:

Ոգեշնչել. մենք ցանկանում ենք ոգեշնչել և հետաքրքրել հանրությանը վերջին գիտական և տեխնոլոգիական նորամուծություններով և օգնել մեր ապագա նորարարներին մեծ երազանքներ ունենալ և ձգտել ավելիին:

Հայաստանում նորարարությունների ներդրումային աջակցությանը խթանելու համար այս տարի ուրախ ենք կազմակերպել նաև հայկական ստարտափների ներկայացման երեկոները։ Այս երեկոների ընթացքում ստարտափները հնարավորություն կունենան պատմելու և ցուցադրելու իրենց նորարարությունները պոտենցիալ ներդրողներին և լայն լսարանին:

Տոմսերը հասանելի են՝ bit.ly/science_and_business_days_tickets

Միջոցառման ողջ հասույթը կփոխանցվի Արցախից բռնի տղահանված մեր հայրենակիցների կարիքների ֆինանսավորմանը:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...