spot_imgspot_imgspot_img

Բիզնես վարկի վերաֆինանսավորում․ ե՞րբ է այն անհրաժեշտ

Բիզնես վարկերը կարող են լինել ճիշտ ֆինանսական լուծում մասնավորապես այն դեպքերում, երբ ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել, ընդլայնվել կամ կառավարել շրջանառու միջոցները։ 

Սակայն, այն ֆինանսավորումը, որը երկու-երեք տարի առաջ համապատասխանում էր բիզնեսի կարիքներին, այսօր կարող է այլևս լավագույն տարբերակը չլինել։ Փոխվում են շուկայի տոկոսադրույքները, զարգանում է բիզնեսը, տատանվում են եկամուտները, իսկ ֆինանսական կարիքները՝ աճում կամ նվազում։ 

Հենց նմանատիպ անկայուն պայմաններում է, որ վերաֆինանսավորումը դառնում է օգտակար ֆինանսական գործիք։ Դրա միջոցով բիզնեսներն իրենց գործող վարկերը փոխարինում են նոր ֆինանսավորմամբ՝ ստանալով իրենց ներկայիս ֆինանսական կարգավիճակին ավելի համապատասխան վարկային պայմաններ։

Բիզնես վարկերի վերաֆինանսավորումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել։ Համաշխարհային վերաֆինանսավորման շուկան, որի արժեքը ներկայումս կազմում է 24.49 միլիարդ դոլար, 2034թ.-ին, ըստ կանխատեսումների, կհասնի 46.17 միլիարդ դոլարի՝ տարեկան աճելով միջինում 8.2%-ով։ 

Աճի նման տեմպը վկայում է վերաֆինանսավորման նկատմամբ աճող պահանջարկի և դրա՝ որպես ֆինանսական պարտավորությունները օպտիմալացնելու գործիքի ավելի լայն կիրառության մասին։

Ե՞րբ է վերաֆինանսավորումը նպատակահարմար

1. Երբ ընթացիկ վարկի հետ կապված ծախսերը չափից դուրս բարձր են։

Վերաֆինանսավորման ամենատարածված պատճառներից մեկն ավելի ցածր տոկոսադրույք ստանալու հնարավորությունն է։ Եթե սկզբնական վարկը վերցնելուց հետո շուկայական տոկոսադրույքները նվազել են կամ բիզնեսի ֆինանսական վիճակը բարելավվել է, հավանական է, որ ընկերությունը կկարողանա վերաֆինանսավորման միջոցով ստանալ ավելի շահավետ պայմաններ։ Տոկոսադրույքի նույնիսկ համեմատաբար փոքր նվազումը երկարաժամկետ վարկի դեպքում կարող է զգալի տարբերություն ստեղծել բիզնեսի համար։

Չնայած դրան, բիզնեսները պետք է նաև գնահատեն վերաֆինանսավորման ամբողջական արժեքը, այդ թվում՝ բոլոր հնարավոր վճարներն ու վաղաժամկետ մարման տույժերը։ Միայն տոկոսադրույքների տարբերությամբ առաջնորդվելը բավարար չէ։

2. Երբ ամսական վճարումները խաթարում են դրամական հոսքերի ընթացքը։

Շահութաբեր բիզնեսները նույնպես կարող են ժամանակավորապես բախվել ֆինանսական ճգնաժամի։ Վարկերի ամսական վճարումները կարող են սահմանափակել աշխատավարձերի, հումքի կամ ապրանքների ձեռքբերման, մատակարարների վճարումների կամ նոր ներդրումների համար նախատեսված միջոցները։ Վերաֆինանսավորումը որոշ դեպքերում հնարավորություն է տալիս երկարացնել մարման ժամկետը կամ վերաձևակերպել պարտավորությունները՝ նվազեցնելով ամսական վճարումները և բիզնեսներին տալով ավելի մեծ ճկունություն ընթացիկ ծախսերը կառավարելու հարցում։

Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ավելի երկար մարման ժամկետը կարող է նշանակել վարկի ամբողջ ընթացքում ավելի մեծ տոկոսային ծախս։

3. Երբ բիզնեսն անցել է իր սկզբնական ֆինանսավորման շրջանակը։

Ընկերությունը կարող է վարկ վերցնել մի նպատակով, իսկ որոշ ժամանակ անց հասկանալ, որ ընդլայնման, շրջանառու միջոցների, նոր սարքավորումների կամ այլ ներդրումների համար լրացուցիչ կապիտալի կարիք ունի։ Վերաֆինանսավորումը կարող է հնարավորություն տալ վերափոխել գործող վարկային պարտավորությունները և միաժամանակ ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ մի քանի առանձին ֆինանսական պարտավորություններ կառավարելու փոխարեն։

Հայաստանում, օրինակ, Evocabank-ի բիզնես վարկի վերաֆինանսավորման միջոցով ընկերությունները կարող են այլ ֆինանսական կազմակերպություններից տեղափոխել և վերաֆինանսավորել իրենց գործող բիզնես վարկերը, օվերդրաֆտը կամ վարկային գիծը։ Անհրաժեշտության դեպքում վերաֆինանսավորմանը կարող է ավելացվել նաև լրացուցիչ ֆինանսավորում՝ բիզնեսի ընթացիկ կամ ներդրումային կարիքները հոգալու համար։

Evocabank-ի կողմից տրամադրված վերաֆինանսավորվող և լրացուցիչ տրամադրվող միջոցները կարող են օգտագործվել հիմնական ակտիվների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, գործառնական ծախսերի և կրեդիտորական պարտավորությունների մարման, ինչպես նաև ներդրումների համար։ 

Վարկը տրամադրվում է 15-500 միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով՝ մինչև 120 ամիս մարման ժամկետով։ Կախված վարկի պայմաններից՝ նախատեսվում է նաև մինչև 6 ամիս մայր գումարի արտոնյալ ժամանակահատված, ինչպես նաև վերաֆինանսավորվող վարկի գումարի մինչև 2%-ի չափով cashback՝ առավելագույնը 2 միլիոն դրամի կամ համարժեք արտարժույթի չափով։ 

Բիզնես վարկի վերաֆինսավորման հաստատումից հետո, բանկը նաև կտրամադրի Visa Business Card՝ 3 տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ։

Վերաֆինանսավորումը՝ որպես բիզնեսի ֆինանսական ռազմավարության մաս

Ի վերջո, վերաֆինանսավորումն առավել արդյունավետ է, երբ այն համապատասխանում է ընկերության երկարաժամկետ ֆինանսական նպատակներին։ Բիզնեսը պետք է գործող վարկը համեմատի նոր հնարավոր ֆինանսավորման հետ՝ հաշվի առնելով տոկոսադրույքը, ամսական վճարը, մարման ժամկետը, վճարներն ու ընդհանուր արժեքը։

Կարևոր է նաև գնահատել, թե ինչպես է վերաֆինանսավորումը նպաստելու հետագա ծրագրերի զարգացմանը՝ լինի դա դրամական հոսքերի ազատում, աճին ուղղված ներդրումների իրականացում, թե գործող ֆինանսական պարտավորությունների կառավարման պարզեցում։

Այս գործոնները հաշվի առնելը կօգնի բիզնեսների սեփականատերերին ընտրել ֆինանսավորման այն տարբերակը, որն առավել համապատասխանում է ընկերության ներկայիս իրավիճակին և ապագա ծրագրերին։ 

Այս առումով, Evocabank-ի բիզնես վարկի վերաֆինանսավորումը բիզնեսների վարկային բեռը թեթևացնելու լավագույն լուծումներից մեկն է։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...