Bybit կրիպտո փոխանակման հարթակը հայտարարել է կրիպտոարժույթի առևտրային նոր գործիքի գործարկման մասին: TradeGPT չաթբոտը կարողանում է վերլուծել շուկայի վիճակը, կանխատեսել թոքենների աճը և մշակել ներդրումային ռազմավարություններ։
TradeGPT չաթբոտը հիմնված է ChatGPT 3.5 API-ի վրա, որը կարող է առաջարկություններ անել կրիպտոարժույթներում ներդրումների վերաբերյալ՝ հիմնվելով իրական ժամանակում ստացված տվյալների վրա: Ըստ Bybit-ի ֆինանսական պրոդուկտի ղեկավար Վիվիեն Ֆանգի, TradeGPT-ն օգտվողներին կտրամադրի ֆինանսական գրագիտություն և մենթորություն, որը նախկինում բացակայում էր:
TradeGPT-ն անվճար տարածվում է բորսայի բոլոր գրանցված օգտատերերի շրջանում, սակայն չաթբոտն ունի օրական 20 հարցման սահմանափակում: Միաժամանակ նեյրոնային ցանցը չի կարողանում մշակել 400 նիշից ավելի հաղորդագրություն։
Bybit-ն առաջին կրիպտո փոխանակումը չէ, որը գործարկում է AI: Նախկինում Crypto.com-ը, Binance-ը և OKX-ն արդեն ցուցադրել էին իրենց TradeGPT անալոգները: Վերլուծությունների և կանխատեսումների համար կրիպտո փոխանակման հարթակն գտագործում է իսրայելական EndoTech ստարտափի նեյրոնային ցանցը։