spot_imgspot_imgspot_img

Համատեղելով թվային արդյունավետությունը մարդկային շփման հետ․ Սուրեն Ոսկանյան

Բիբլոս Բանկ Արմենիայում ասում են՝ ամեն հաճախորդ յուրահատուկ է։ Ու դա է պատճառը, որ յուրաքանչյուրը ստանում է անհատական սպասարկում։ Բանկի նորարարության և թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանի խոսքով՝ այժմ հաճախորդների սպասարկման մեջ Ընկերությունն օգտակար ու հարմարավետ թվային լուծումներ է ներկայացնում գրեթե ամեն շաբաթ, սակայն նպատակը չի փոխվել․ այնպես են անում, որ հաճախորդը թվային դաշտում էլ անհատական մոտեցման զգացողություն ունենա:

Ամբողջական հարցազրույցը՝ ստորև։

– Պարոն Ոսկանյան, տեխնոլոգիական դարաշրջանում բանկինգն ավելի պարզ ու հասանելի դարձնելու միտում կա։ Մի փոքր պատմեք Բիբլոս Բանկ Արմենիայի թվային ռազմավարության մասին:

Ուրախ եմ կիսվել, որ Բիբլոս Բանկ Արմենիան որդեգրել է համապարփակ թվային փոխակերպման ռազմավարություն՝ նպատակ ունենալով ներդնել առաջատար թվային տեխնոլոգիաներ իր գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։

Մեր նպատակն է շարունակ բարձրացնել Բանկի արդյունավետությունը, բարելավել հաճախորդների փորձառությունը և խթանել նորարարությունը։

Նաև մեր թվային փոխակերպման շնորհիվ է, որ Բիբլոս Բանկ Արմենիայում մենք մատուցում ենք հարմարավետ ու անհատականացված բանկային ծառայություններ և՛ Բանկ այցելող հաճախորդներին, և՛ օնլայն ու թվային լուծումներ նախընտրողներին։

– Ինչո՞վ եք առաջնորդվում այս փոխակերպումների իրականացման ճանապարհին՝ հաշվի առնելով, որ տեխնոլոգիաները և հաճախորդների սպասելիքները մշտապես զարգանում են:

Մեր նպատակն է դառնալ ՀՀ ֆինանսաբանկային ոլորտում տեխնոլոգիապես հագեցած և արդիական խաղացող՝ թվային ծառայությունների մատուցման որակի և մեր հաճախորդների կյանքում դրանց ներմուծման առումով։

Մեր թվային պրոդուկտները բարելավվում են ամեն օր, իսկ հարմարավետ լուծումները hաճախորդներին հասանելի են դառնում գրեթե ամեն շաբաթ:

Բանկի մոտեցումը հետևյալն է․ կիրառել առաջադեմ տեխնոլոգիաներ մեր կողմից մատուցվող ծառայություններն արդիականացնելու նպատակով։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի Բիբլոս Բանկ Արմենիան ընկալվի որպես նորարարության և հաճախորդակենտրոն լուծումների հոմանիշ։

Մեզ առաջնորդող ռազմավարական սկզբունքների հիմքում են գերազանցությունը, նորարարական թվային պրոդուկտները և ծառայությունները, հաճախորդների բացառիկ փորձառությունը, անվտանգության բարձր չափանիշները, ինչպես նաև օրեցօր ավելի պրոֆեսիոնալ դարձող աշխատակազմը։

Byblos Bank Armenia Mobile

– Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում թվային փոխակերպման ճանապարհին:

Որպես հիմնական մարտահրավերներ նշեմ մի քանիսը։ Նախ՝ փոփոխությունների կառավարումը։ Տեխնոլոգիաների անընդհատ զարգացումը պահանջում է, որպեսզի Բանկը լինի ճկուն և շարունակաբար թարմացնի իր ենթակառուցվածքն ու գործառնական համակարգերը։ Սա մրցունակ և առաջատար մնալու կարևորագույն նախադրյալներից է։

Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր մարտահրավեր է հաճախորդների փոփոխվող ակնկալիքների բավարարումը։ Հաշվի առնելով  տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացումը և հաճախորդների նախասիրությունների անընդհատ փոփոխությունը՝ Բանկը որդեգրել է հաճախորդներից հետադարձ կապի անընդհատ պահպանման ռազմավարություն։ Սա մեզ թույլ է տալիս տեղեկացված լինել Հաճախորդների սպասելիքներից ու շուկայի միտումներից՝ հստակ որոշելով Բանկի պրոդուկտների բարելավման ուղղությունը։

Արհեստական բանականության ներդրումը Բանկի ենթակառուցվածքում նույնպես կարևոր մարտահրավեր է։ Արհեստական բանականության հնարավորությունների ինտեգրումը բանկային ծառայություններին դառնում է անխուսափելի մարտահրավեր։ Սա մի ոլորտ է, որտեղ Բիբլոս Բանկ Արմենիայում տեսնում ենք անսահման հնարավորություններ, որոնք էականորեն կբարելավեն ինչպես Բանկ-Հաճախորդ փոխհարաբերությունների որակը, այնպես էլ կօպտիմիզացնեն Բանկում առկա բիզնես գործընթացները։

Եվ, իհարկե, չենք մոռանում թիմի ադապտիվության կարևորությունը։ Մենք միշտ մեր աշխատակիցների կողքին ենք շարունակական ուսուցման և զարգացման ճանապարհին, որպեսզի նոր թվային գործիքները սահուն ինտեգրվեն իրենց աշխատանքային գործընթացներում։

Նաև ուզում եմ ընդգծել, որ մեր Բանկում կարևորագույն տեղ է զբաղեցնում տեղեկատվական անվտանգության ապահովումը։ Հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը, անվտանգության մեխանիզմնների շարունակական արդիականացումը և իրավական համապատասխանությունը կենսական նշանակություն ունեն Բանկի ռազմավարության մեջ։

– Ինչպե՞ս է Բիբլոս Բանկ Արմենիայի այս մոտեցումը համադրվում Հայաստանի ֆինանսատեխնոլոգիական ոլորտի միտումներին:

Մեր մոտեցումը լիովին համահունչ է այն հիմնական միտումներին, որոնք ձևավավորված են Հայաստանի ֆինանսական ոլորտում.

Մենք նկատում ենք թվային բանկային ծառայությունների աճող պահանջարկ։ Հաճախորդները ակնկալում են 24/7 հասանելի թվային բանկային ծառայություններ, ինչը համահունչ է մեր թվային ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարությանը։

Հաջորդ միտումը տվյալների մշակման վրա հիմնված անհատականացված սպասարկումն է։ Արհեստական բանականության և տվյալների վերլուծության կիրառումը թույլ է տալիս հաճախորդներին մատուցել առավել անհատականացված ծառայություններ։ Մենք ակտիվ ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը բարելավել մեր հաճախորդների սպասարկումը՝ ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։

Ոլորտի խաղացողների հետ համագործակցության միջոցով Բանկերի ծառայությունների հասանելիության ընդլայնումը նույնպես լուրջ միտում և գործընթաց է ՀՀ շուկայում։ Բիբլոս Բանկ Արմենիան բաց է ցանկացած իմաստալից և փոխշահավետ համագործակցության։

Ու նորից շեշտեմ տեղեկատվական անվտանգության անընդհատ զարգացումը և կիբեռանվտանգության պատշաճ մակարդակը։ Ինչպես նշեցի, սա մեզ համար առաջնահերթություն է։

– Ի՞նչն է առանձնացնում Բիբլոս Բանկ Արմենիան Հայաստանի ֆինտեխ դաշտում:

Բիբլոս Բանկ Արմենիան առանձնանում է նորարարության և հաճախորդակենտրոնության հանդեպ մեր նվիրումով։ Մեր համապարփակ թվային փոխակերպումը, արագ ու անհատականացված ծառայությունների մատուցման վրա կենտրոնացումը և արհեստական բանականության ինտեգրումը մեր ռազմավարության մեջ, կարծում եմ, հնարավորություն կտան մոտ ապագայում զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ ֆինտեխ ոլորտում։

Բացի այդ, շարունակական կրթության մեջ ներդրումների շնորհիվ մեր թիմը պատրաստ է ապահովել ծառայությունների բացառիկ որակ՝ համատեղելով թվային արդյունավետությունը մարդկային շփման հետ։


Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Մանրամասների համար կարող եք այցելել byblosbankarmenia.am կամ զանգահարել +37460616100։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...