spot_imgspot_img

Կալիֆոռնիան մեկնարկում է մեքենաների NFT-ով գրանցումը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հավանություն են տվել քաղաքային գրանցամատյանների մի մասի փոխանցմանը ոչ փոխարինելի նշանների (NFT) տեխնոլոգիային: Ավտոմեքենաների սեփականատերերի բազան նախատեսվում է տեղափոխել Tezos բլոկչեյն։ Մասնագետների կարծիքով՝ դա կհեշտացնի ավտոմեքենայի վաճառքի ու վերագրանցման գործընթացը։ Պետական տրանսպորտային միջոցների վարչությունը (DMV) արդեն սկսել է աշխատանքների մի մասը:

Որպես հիմնական կապալառու ընտրվել է Oxhead Alpha-ն։ Տեղական լրատվամիջոցներն արդեն գրում են, որ բլոկչեյն տեղափոխումը կարող է արմատապես փոխել Կալիֆոռնիայում մեքենաների վաճառքի ոլորտը։ Այսպիսով, երեք ամսվա ընթացքում իշխանությունները կթվայնացնեն մեքենաները (սեփականության իրավունքը) և փաստաթղթերը կհրապարակեն NFT-ների տեսքով։ Դրանք կպահվեն թվային տվյալների բազայում։

Հետագայում նախատեսվում է թողարկել թվային թղթապանակ՝ օգտատերերի միջև թվային փաստաթղթերի պահպանման և փոխանակման համար։ Տրանսպորտային միջոցների վաճառքի գործարքները կվերահսկի Oxhead Alpha-ն, իսկ պետական տրանսպորտային միջոցների վարչությունը դրա համար կստեղծի կարգավորող դաշտ: Կապալառուի ղեկավար Էնդրյու Սմիթն ասում է, որ բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործումը կօգնի շուկան ավելի թափանցիկ դարձնել:

Ի վերջո, այսօր, երբ գործարքների ժամանակ օգտագործում են փաստաթղթեր թղթային տարբերակով, մի փոքր դժվար է դառնում հետևել մեքենայի մեքենայի պատմությանը: Խարդախները կարող են թաքցնել այն փաստը, որ առաջարկվող մեքենան վթարի է ենթարկվել։ Կալիֆոռնիա նահանգն առաջատարն է բլոկչեյն տեխնոլոգիաների աջակցման հարցում:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...