spot_imgspot_imgspot_imgspot_img

Կանադայի թագավորական բանկը գործարկում է ինկուբատոր ֆինթեք ստարտափների համար

Royal Bank of Canada կանադական բանկը որոշել է աջակցել ֆինթեք և կիբերանվտանգության ոլորտում ստարտափների նոր ինկուբատոր ծրագրին։

Բանկը նախատեսում է համագործակցել Տորոնտոյի համալսարանի Rogers Cybersecure Catalyst ստարտափների աջակցության ծրագրի հետ:

Ֆինանսական հատվածի անվտանգության ստարտափները, որոնք միանում են այս ծրագրին, հնարավորություն կունենան ցուցադրել իրենց տեխնոլոգիաները ոլորտի փորձագետներին և պոտենցիալ ներդրողներին, հաստատել բիզնես կապեր և աջակցել ոլորտի գնումների պահանջներին:

«Մեր RBC FinSec ինկուբատորը ռազմավարականորեն համահունչ է մեր առաքելությանը` խթանելու նորարարությունն ու անվտանգությունը ավելի լայն ֆինանսական ծառայությունների ոլորտում»,- ասում է Կանադայի թագավորական բանկի ավագ փոխնախագահ և մարքեթինգի գլխավոր տնօրեն Ադամ Էվանսը:

Այս ծրագրին միանալու համար ընկերություններին կամ անհրաժեշտ է ֆինթեք պրոդուկտ, որը պահանջում է ավելի ուժեղ կիբերանվտանգության և ռիսկերի կառավարման պրակտիկա, կամ տեխնոլոգիական պրոդուկտ, որն օգնում է լուծել կիբերանվտանգության լուրջ խնդիրը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...