spot_imgspot_imgspot_img

Float կանադական ֆինթեքը ներգրավել է $85 միլիոն

Float Financial կանադական բիզնես ֆինանսավորման հարթակը ներգրավել է 85 միլիոն կանադական դոլար (60 միլիոն ԱՄՆ դոլար) Series C ֆինանսավորման շրջափուլում։ Շրջափուլը գլխավորել է Inovia Capital-ը՝ Goldman Sachs-ի և գործող ներդրողների մասնակցությամբ։ 

2021թ.-ին հիմնադրված Float-ը կանադական ընկերություններին առաջարկում է կորպորատիվ քարտեր, ծախսերի կառավարման գործիքներ, հաշիվների վճարման ծառայություններ և բարձր եկամտաբերությամբ հաշիվներ՝ մրցակցելով այնպիսի ամերիկյան ֆինթեք ընկերությունների հետ, ինչպիսիք են Brex-ը և Ramp-ը։ 

Նոր ֆինանսավորման արդյունքում ընկերության գնահատումը 70%-ով աճել է՝ համեմատած 18 ամիս առաջ Series B ներդրումային շրջափուլում ներգրավված 70 միլիոն կանադական դոլարին։ 

Այդ շրջափուլից ի վեր Float-ը կրկնապատկել է իր ակտիվ հաճախորդների բազան՝ հասցնելով այն ավելի քան 7,500 կանադական բիզնեսի, իսկ ընկերության եկամուտներն աճել են ավելի քան 120%-ով։ 

Ներգրավված միջոցները կուղղվեն ֆինանսների ոլորտում ԱԲ ավտոմատացման հնարավորությունների զարգացմանը, Կանադայի տարբեր տարածաշրջաններում ներկայության ընդլայնմանը և պրոդուկտների, հետազոտությունների ու զարգացման, վաճառքի և մարքեթինգի թիմերի ուժեղացմանը։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբ Խազամի խոսքով՝ Float-ը նպատակ ունի ստեղծել ֆինանսական այնպիսի ենթակառուցվածք, որը կաջակցի կանադական բիզնեսների գործունեությանը երկրի ողջ տարածքում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...