spot_imgspot_img

«Մակրոտնտեսական կայունությունը փոքր բաց տնտեսություններում՝ մարտահրավերներ և դասեր» խորագրով համաժողովին մասնակցել է պատվիրակություն նաև Հայաստանից

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ռեյկյավիկում մասնակցել է «Մակրոտնտեսական կայունությունը փոքր բաց տնտեսություններում՝ մարտահրավերներ և դասեր» խորագրով համաժողովին:

Իսլանդիայի կենտրոնական բանկի և Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի Միջազգային մակրոտնտեսության կենտրոնի համատեղ կազմակերպած երկօրյա համաժողովում հիմնական անդրադարձը կատարվել է կենտրոնական բանկերի նպատակների և դրանց գործիքակազմերի ընդլայնման հարցերին՝ բաց տնտեսություններում մակրոտնտեսական կայունության առումով վերջիններիս դերի տեսանկյունից:

Համաժողովին ներկա ակադեմիական և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները քննարկել են մակրոպրուդենցիալ քաղաքականության արդյունավետության, կապիտալի հոսքերի, արժութային շուկաներում միջմատության, շուկաների և սպասումների վրա ազդող տարբեր գործոնների վերաբերյալ հարցեր:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համաժողովին ներկայացրել է ՀՀ ԿԲ մոտեցումները արժութային շուկաներում կենտրոնական բանկերի միջամտություններին՝ տարեսկզբին Հայաստանում գործարկված նոր վերլուծական համակարգի (Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ՝ FPAS Mark II) ներքո:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...